Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T։ ✔️ A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ  ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ  ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։ Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝ պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։ Այցերի մանրամասները խորհրդապահական են և…

Կարդալ ավելին

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առանցքում 

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առանցքում 

Ինչպես հայտնի է  հոկտեմբերի 2 –ին   Ինժեներական քաղաքի «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր» շենքում մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը։ Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» Հայաստանի ճարտարագիտության  ոլորտի գլխավոր ամենամյա իրադարձությունն է, որը համախմբում է ոլորտի մասնագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, միջազգային գործընկերներին, ինչպես նաև ճարտարագիտական ընկերություններին։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր և միջազգային մի շարք գործընկեր կառույցների…

Կարդալ ավելին

Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համար

Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համար

  Ամիօ բանկի պրեմիում բանկինգը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անհատական մոտեցումը, իրենց ժամանակը և ֆինանսական հարցերում վստահելի գործընկեր ունենալու հնարավորությունը։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումը կառուցվում է նրա կարիքների և նպատակների շուրջ։ Անհատական մենեջերը ուղեկցում է հաճախորդին առօրյա բանկային և ֆինանսական հարցերում, օգնում կողմնորոշվել տարբեր լուծումների միջև և աջակցում ֆինանսական որոշումների կայացման բոլոր փուլերում։ Պրեմիում բանկինգը ներառում է նաև ներդրումային և ֆինանսական տարբեր լուծումներ, պրեմիում դասի քարտեր՝ տեղական և միջազգային արտոնություններով, հեռահար սպասարկում…

Կարդալ ավելին

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 1- ին մասնակցել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ կազմակերպած՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Վերջինիս նպատակն էր հիշելու և հարգանքի տուրք մատուցելու ընտանեկան և գենդերային հիմքով բռնության ենթարկված և մահացած կանանց հիշատակին և հանրության ուշադրությունը հրավիրելու բռնության և դրա առնչությամբ ցուցաբերած անտարբերության վրա։ Միջոցառման շրջանակում մոմավառություն էր կազմակերպվել Երևանի Կարապի լճի մերձակայքում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա կապակցությամբ նաև ուղերձ էր հղել՝…

Կարդալ ավելին

Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ում

Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ում

Ընտրել մեքենան, տեղում ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին, ներկայացնել վարկային հայտ և ստանալ պատասխանը։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Armenian Auto Show-ում Ամիօ բանկն այս ամենը հասանելի դարձրեց մեկ վայրում։ Երեք օր շարունակ Ամիօ բանկի տաղավարում այցելուները ստացան խորհրդատվություն, ներկայացրին վարկային հայտեր և ծանոթացան բանկի ու գործընկեր ավտոդիլերների հատուկ առաջարկներին։ Ներկայացվեց նաև ավտովարկավորման պարզեցված տարբերակը՝ 30% և ավելի կանխավճարի դեպքում մինչև 10 մլն դրամ ավտովարկ՝ առանց եկամուտների վերլուծության։ «Մարդը բանկ չի դիմում պարզապես ավտովարկ ստանալու համար․ նրա նպատակը մեքենա…

Կարդալ ավելին

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին, ժամը  13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ…

Կարդալ ավելին

Ներկայացվել են Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները

Ներկայացվել են Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները

Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը: Իր ելույթում Արտակ Մանուկյանը նշեց, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի․ դրանք այլևս աբստրակտ չեն, այլ տարբեր դրսևորումներով արդեն տեսանելի են երկրի իրականության…

Կարդալ ավելին

Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում՝ կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։ Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում…

Կարդալ ավելին

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի  հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի  հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները

  Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները։ Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։ Անհրաժեշտ է, որպեսզի բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության…

Կարդալ ավելին
1 2 3 … 881