Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ը Ամիրյան փողոցից մինչև Խորենացու փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ը՝ Խորենացու փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի Փակ շուկա ընկած հատվածի երթևեկությունը:

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում.(Տեսանյութ)

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում.(Տեսանյութ)

Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նշում է, որ շրջիկ այցերի ձևաչափն շատ արդյունավետ է։…

Կարդալ ավելին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

Նախարարությունից progressarmenia.com-ն հաղորդում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության…

Կարդալ ավելին

Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները.(Տեսանյութ)

Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները.(Տեսանյութ)

Այս տարվա 10 ամիսներին պարեկային ծառայության աշխատանքի ամփոփումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում և մարզերում արդյունքների ամփոփմանը մասնակցում են ոչ միայն պարեկային ծառայողները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ: Այս անգամ հերթը Կոտայքի մարզինն էր: Աշխատանքի վերլուծություն ու գնահատում, նոր հանձնարարականներ ու քննարկում. նոյեմբերի 13-ին Կոտայքի գումարտակի պարեկների հետ հանդիպման ընթացքում Արթուր Խուդինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ծառայությունը լավագույնս իրականացրած պարեկներին, միաժամանակ տալով համապատասխան…

Կարդալ ավելին

ԱԶՆԱՎՈՒՐԸ ` ԱԶՆԱՎՈՒՐԻ …ԵՎ Ի’Ր ԱԶԳԻ ՄԱՍԻՆ

ԱԶՆԱՎՈՒՐԸ ` ԱԶՆԱՎՈՒՐԻ …ԵՎ Ի’Ր ԱԶԳԻ ՄԱՍԻՆ

ԱԶՆԱՎՈՒՐԸ ` ԱԶՆԱՎՈՒՐԻ …ԵՎ Ի’Ր ԱԶԳԻ ՄԱՍԻՆ Ազնավուրաշունչ երաժշտական ներկայացում` Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում Աստվածաշնորհ դերասան եմ ես թափառաշրջիկ, Բեմի համար եմ ես միայն ծնվել. Տվե՛ք ինձ հարթակ անշուք ու խղճուկ, Եվ ես կարող եմ ինձ գերազանցել… Թափառաշրջիկ դերասան եմ ես աստվածաշնորհ. Դա իմ արյո՛ւնն է, այդպիսի՛ն եմ ես, Ինձ մի բե՛մ տվեք և հանդիսատե՛ս, Ու տաղանդավոր մարդ կդառնամ ես. Այրվելով իմ մեջ հորդող կրակից, Խոսում եմ, լալիս, կանչում ու խնդում Ու վերապրում եմ…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ  

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ   

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը:   Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,   սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը:   Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կարդալ ավելին

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է

  Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։ Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով

  Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։ Համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը: Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված…

Կարդալ ավելին

Նոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև

Նոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև

Նոր գործակցություն ԿՀԽԸ-ի և Կորեայի Հանրապետության միջև: Նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու և մարդասիրական սկզբունքներն անսասան պահելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կորեայի Հանարպետության մեկնարկել են նոր փոխգործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունն ազգային ընկերությանը մեկ միլիոն դոլարի չափով միջոցներ է տրամդրել մարզային մասնաճյուղերի զարգացման, ներքին ենթակառուցվածքների կայացման և կամավոր աշխատանքի՝ անշահախնդիր օգնելու արժեքները տարածելու համար։ Փոխգործակցության նպատակը ևս մեկ անգամ փաստում է դեռ դար առաջ սկիզբ առած մարդասիրական շարժման կարևորությունը։ Ազգային ընկերությունն իր առաքելությանն…

Կարդալ ավելին

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից  հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի…

Կարդալ ավելին
1 11 12 13 14 15 569