Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը…
Կարդալ ավելինՊՆ
Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Կարդալ ավելինԱյս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:
Կարդալ ավելինՆախագծով կներդրվի շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով: ՀՀ պաշտպանության…
Կարդալ ավելինՀակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է
Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։ «Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն…
Կարդալ ավելինՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Կարդալ ավելինԱրցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն 2-րդ սուտ հաղորդագրությունն է տարրածել
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կարդալ ավելինԹուրքիայի հետ ողջ սահմանի երկայնքով քաոս կլինի․ քուրդ գեներալ
Քրդերն այլեւս չեն կարող օգնել ԱՄՆ-ին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ բախվում են թուրքական գրոհներին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մազլում Աբդին։ «Մենք միտումնավոր չենք սառեցրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողությունները,- ասել է Մազլումը,- Բայց, ինչպես ասել եմ, ստիպված ենք դադարեցնել այս գործողությունը շարժման մեջ, քանի որ ահռելի սթրես ենք ապրում մեր տարածքներ թուրքական հնարավոր ներխուժման պատճառով»: Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլում…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարդալ ավելին