Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները, այդ թվում մինչեւ 3 մլրդ դոլարը մինչեւ տարեվեջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստճան պաշտոնյաներին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ընդհանուր ֆինանասավորումը կարող է իրականացվել սվոփի ձեւով՝ եվրոպարտատոմսերի կամ այլ մեթոդի, եւ Թուրքիայի ու Կատարի առաջնորդները քնանրկել են այս հարցը։ Օտարերկրյա ֆինանսավորումը կարող է օգնել ամրապնդել արժութային ռեզերվները՝ աջակցելու համար տոկոսադրույքների նվազմանն ուղղված նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը եւ խթանման այլ միջոցներին՝ չնայած…
Կարդալ ավելինտնտեսություն
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում
Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` նոյեմբերի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման…
Կարդալ ավելինՀայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ այդմ, կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար…
Կարդալ ավելինԿառավարությունը ցանկանում է փոխել ներհամայնքային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը
Ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթի հաղթող կարող է դառնալ ցանկացած կազմակերպություն, որը կներկայացնի 1 կմ ճանապարհի սպասարկման համար նվազագույն գինը։ Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ գործող նորմերը ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման համար կոնկրետ արժեք «Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ փոխանցվելու են տեղական բյուջե, իսկ…
Կարդալ ավելինԹբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի շարունակել իրենց երթը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում…
Կարդալ ավելինԱռաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության…
Կարդալ ավելին«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Ջերմուկում
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ից հայտնում են, որ քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում: Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան
Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում։ Այս մասին Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես նկատել եմ, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով։ Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաներում որոշակի փոփոխությունների հետ, բայց ընդհանրապես սա փաստ է, որը ստեղծում է հնարավորություններ, նոր հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար։ Եվս մեկ անգամ ողջունում եմ։ Եվ իհարկե, այսօր մենք արդեն քննարկեցինք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի…
Կարդալ ավելինԲաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում…
Կարդալ ավելինԹաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների…
Կարդալ ավելին