Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք ևս հաստատում են, որ Արցախը շրջափակման մեջ է. ԱՀ դատախազություն

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք ևս հաստատում են, որ Արցախը շրջափակման մեջ է. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը: Այս մասին…

Կարդալ ավելին

Ասկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…

Ասկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…

«1 լիտրանոց ձեթը 1 կտրոն է լինելու 1 շնչի համար». Արցախում կտրոնային համակարգի ներդրման համար մշակվում են մեխանիզմներ… Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագյույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաեւ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեսակների ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ…

Կարդալ ավելին

Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Գեղամ Ստեփանյան

Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Գեղամ Ստեփանյան

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն իրենց բանաձեւերում նշել են «Այլևս երբեք», ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը: Այս մասին Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը; «Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը»,- նշել է նա։        

Կարդալ ավելին

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա լուսանկարներ է նաեւ հրապարակել Ստեփանակերտի Մայր Տաճարում մատուցված պատարագից, որին ներկա են գտնվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու…

Կարդալ ավելին

Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Այսօր՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։        

Կարդալ ավելին

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս…

Կարդալ ավելին

Զելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill

Զելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաջող այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը։ Ենթադրվում է, որ Զելենսկին եկել է շնորհակալություն հայտնի նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի համատեղ նիստի մասնակիցներին՝ անցյալ եւ ապագա օգնության համար։ Մասնավորապես երկու նախագահները, հավանաբար, քննարկել են, թե ինչպես դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ Բայդենի օգնականներն արդեն հիմք են դրել՝ այդ հարցը Զելենսկու հետ քննարկելով նրա այցից առաջ, գրում է The Hill-ը։ «Բայդենի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը հոր եւ որդու…

Կարդալ ավելին

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Այն ավարտվել է աշխատանքային ճաշով

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Այն ավարտվել է աշխատանքային ճաշով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են…

Կարդալ ավելին

Արցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների…

Կարդալ ավելին

Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Լաչինի միջանցքով 10 տոննա մարդասիրական բեռ է հասցրել»,- ասել է Ամատունին։ Նրա խոսքով, խոսքը վերաբերում է դեղերին, մանկական սննդին եւ այն, ինչ անհրաժեշտ է բուժհաստատություններին։ Աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների կողմից։ Կարմիր Խաչը տրամադրել է տրանսպորտային միջոցը եւ ապահովել դրա անցումը միջանցքով։ Ավելի վաղ Ամատունին…

Կարդալ ավելին
1 9 10 11 12 13 35