Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է. ընդդիմության երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից…

Կարդալ ավելին

Էրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Էրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Թուրքիայի ղեկավարին դուր չի եկել, որ Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նրա խոսքով՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։ «Մենք [օրինագիծն] ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս ունի, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը», փոխանցում…

Կարդալ ավելին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ հայտարարության մեջ։ «Մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության եւ հայ ժողովրդի ազգային Մեծ տեղահանության ճանաչումն ու դատապարտումը։ Մենք միանում եւ վճռականորեն աջակցում ենք ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարը շարունակելու…

Կարդալ ավելին

Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա

Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա

Ճգնաժամի մեջ է մեր ազգը։ Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը։ Վտանգված է Հայաստանի հողային ամբողջականությունը ու նույնիսկ անկախությունը։ Լուրջ մարտահրավերների դիմաց կգտնվի մեր պահանջատիրությունը: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Համահայկական խնդիրներու, ծրագիրներու եւ տագնապներու գծով համահայկական մաշտապով խորհրդակցութիւն ու գործակցութիւն ունենալը եւ ի պահանջել հարկին որոշում կայացնելը՝ Ազգային խորհուրդի մը ծիրէն ներս, կը նկատենք անյետաձգելի անհրաժեշտութիւն»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ Կիրակի, Ապրիլ 24-ի առաւօտուն, Պուրճ Համուտէն քայլարշաւով…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ): Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ: Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:        

Կարդալ ավելին

Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին. Արամ Վարդեւանյան

Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին. Արամ Վարդեւանյան

Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Ավանդական ջահերով երթը իրապես այլ խորհուրդ ուներ այս տարի: Հայ Մարդը ցույց տվեց իր վերաբերմունքը թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանին: Այլևս բացում ենք նոր էջ` ամենածանր պահին միավորվելու, ճգնաժամից դուրս գալու, զրոյից սկսելու և Հայրենիքը պահելու էջ…»,- գրել է նա:        

Կարդալ ավելին

Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին ձեռքով Գորշ գայլերի նշանն է ցույց տվել

Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին ձեռքով Գորշ գայլերի նշանն է ցույց տվել

Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։ Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա են իրականացրել։ Դեսպանատան շեմքից մեքենայով դուրս եկած Չավուշօղլուն ծիծաղում է հայերի վրա եւ թուրք ազգայնամոլների Գորշ գայլերի նշանը ցույց տալիս։ Այդ ընթացքում դրսում գտնվող…

Կարդալ ավելին

107 տարի անց ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը. Բայդեն

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր հայերի հիշատակը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ: «1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանն ու հասարակական գործիչներին: Այդպես սկսվել է Հայոց ցեղասպանանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի, զանգվածային չարագործություններից մեկը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն հայերի հիշատակը, որոնք տեղահանվել են, սպանվել բնաջնջման արշավի շրջանակում, եւ սգում ենք այդքան մարդկանց ողբերգական մահը: Մտորելով Հայոց…

Կարդալ ավելին

Իգոր Խովաեւի խնդիրներից է աջակցել Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում. Զախարովա

Իգոր Խովաեւի խնդիրներից է աջակցել Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում. Զախարովա

ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի կարեւոր խնդիրներից է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, օգտակար խորհրդակցություններ անցկացրել Երեւանում, մոտ ապագայում համաձայնեցվել է նրա այցը Բաքու։ Երկխոսության հիմքում ընկած են Երեւանի եւ Բաքվի միջպետական ​​հարաբերությունների վերականգնման համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին։ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի…

Կարդալ ավելին

Ապրիլի 19-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը․ օրակարգում Արցախի հարցն է

Ապրիլի 19-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը․ օրակարգում Արցախի հարցն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Կքննարկվի նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի…

Կարդալ ավելին
1 9 10 11 12