Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 30-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի…

Կարդալ ավելին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։ Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։ Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 388.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.43 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  498.36 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Թուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով

Թուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով

Ռուսաստանից վճարումներ ընդունող թուրքական բանկերի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը ռուս-թուրքական առևտրին լուրջ հարված է հասցրել։ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ներառյալ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,3%-ով՝ հասնելով 4,16 միլիարդ դոլարի, մասնավորապես, հունիսին նախորդ տարվա նույն ամսվա 956 միլիոն դոլարի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով մինչև 670 միլիոն դոլարի: Ըստ РБК-ի՝ դրա մասին վկայում են թուրքական TurkStat վիճակագրական գործակալության տվյալները։ Թուրքիան կրճատել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը։ Ցուցանիշի…

Կարդալ ավելին

Էրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր

Էրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։ MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։ Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ​​ընտրողների հաշվին այն կազմում…

Կարդալ ավելին

Եղանակի կանխատեսում օգոստոս ամսվա համար

Եղանակի կանխատեսում օգոստոս ամսվա համար

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում…

Կարդալ ավելին

Իսրայելը պատրաստվում է Հեզբոլլահի պատասխանին

Իսրայելը պատրաստվում է Հեզբոլլահի պատասխանին

Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդներից Ֆուադ Շուքրի սպանությունից հետո Իսրայելի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման հետ կապված՝ Վերին և Արևմտյան Գալիլեայի սահմանային գոտում զգոնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Ինչպես հայտնում է Вести Израиля-ն, հրահանգներ են տրվել նվազեցնել տարհանման գոտում ցանկացած ակտիվություն, այդ թվում՝ շինարարական աշխատանքները, և հրաժարվել կրիտիկական կարևորներից բացի այլ գործունեություն իրականացնելուց։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև արգելել է ֆերմերներին մոտենալ Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող պլանտացիաներին և դաշտերին: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուն

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուն

Այսօր ժամը 14:00-ից Զվարթնոց միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների՝ Զվարթնոց օդանավակայանից հեռանալուն: «Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Իրանի գերագույն առաջնորդը հրահանգել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա. The New York Times

Իրանի գերագույն առաջնորդը հրահանգել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա. The New York Times

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանի մասին տեղեկացված իրանցի երեք պաշտոնյաների։ Իրանցի զինվորականները դիտարկում են Թել Ավիվի և Հայֆայի տարածքում ռազմական օբյեկտների վրա համատեղ անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հնարավորությունը, սակայն կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից, հայտարարել են Իրանի պաշտոնյաները: Նրանք ասում են, որ դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից…

Կարդալ ավելին

Ամիօ Easy բիզնես վարկատեսակ. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

Ամիօ Easy բիզնես վարկատեսակ. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

Բիզնեսի համար վարկ ստանալն այսքան հեշտ երբեք չի եղել: Ամիօն հայտարարում է բիզնեսի ֆինանսավորման արագ և աննախադեպ առաջարկի մեկնարկի մասին: Ներկայացնում ենք բանկի նոր՝ Ամիօ Easy բիզնես վարկատեսակը, որը մտածված է Ձեր բիզնեսի զարգացումը պարզ և արագ իրականացնելու համար: Ինչու՞ ընտրել Ամիօ Easy բիզնես վարկը. տրամադրվում է դրամով, եվրոյով և դոլարով վարկի արագ հաստատում, քանի որ ժամանակն էական նշանակություն ունի բիզնեսում ճկուն պայմաններ և մրցակցային տոկոսադրույքներ վարկը տրամադրելիս ֆինանսական վերլուծության կարիք չկա Ամիօ Easy բիզնես…

Կարդալ ավելին
1 112 113 114 115 116 570