Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»` 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ուստի եւ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի…
Կարդալ ավելինտնտեսություն
Տեղական տուրք կսահմանվի նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար. օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում
Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ մինչ այս պահը սահմանված է տեղական տուրք միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, իսկ ժամկետների երկարացման համար նման տեղական տուրք սահմանված չէ: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռը: Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թ. հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թ. հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման…
Կարդալ ավելինԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՐԵՔ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն էր:Արարատի մարզում տարիներ շարունակ կարիքավոր խմբերին օժանդակություն ցուցաբերած «Արտաշատ իրավապաշտպան »ՀԿ ղեկավար Արուս Հովհաննիսյանը հաշմանդամների օրը կարևորելով կրկին այցելել է այս անգամ Արտաշատի տարածաշրջանի մի շարք գյուղական բնակավայրեր և հաշմանդամներին՝ նվերներ հանձնել ու հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով:Այդ մասին մենք տեղեկացանք ՀԿ անդամներից: Սեփական լրատվություն.
Կարդալ ավելինԽորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի եւ ժամկետների սահմանմամբ: ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից…
Կարդալ ավելինՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել եւ դարձնել առանձին մարմին: Արմեն Գրիգորյանն ընդգծել է,…
Կարդալ ավելինԸնտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը,…
Կարդալ ավելինՆոր կարգավորմամբ լիազոր մարմնին վերապահվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացություններն ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների…
Կարդալ ավելինԱռաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Ֆիզիկական անձանց մասով որեւէ փոփոխություն չի նախատեսվում. նրանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում…
Կարդալ ավելինՆախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր…
Կարդալ ավելին




