Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի Տիրոջ առջև: Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության:
Կարդալ ավելինԱռանց ԱՄՆ-ի աշխարհում ազատություն չկա. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհավորել նրան և ամերիկացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, գրում է «Այսօր Իսրայելում» պորտալը։ Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահագների աշխարհում ազատություն չկա։ Բայդենն էլ իր հերթին հայտարարել է, որ առանց Իսրայելի հրեաների համար աշխարհում անվտանգություն չկա։ Իսրայելի վարչապետը նախագահին տեղեկացրել է պատանդներին ազատ արձակելու համար բանակցությունները շարունակելու համար թիմ ուղարկելու իր որոշման մասին և վերահաստատել այն սկզբունքները, որոնց հավատարիմ է Իսրայելը։
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է»,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում:
Կարդալ ավելինՄեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է,…
Կարդալ ավելինՍահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին: Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ…
Կարդալ ավելինՍահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման հարցում․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Հարգելի´ հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։ Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը։ Վստահ եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու…
Կարդալ ավելինԱզգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է,…
Կարդալ ավելինԷրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի՝ 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին՝ պնդելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։ Հրատարակության համաձայն՝ որպես հանդիպման վայր են դիտարկվում Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «պատրաստվում է՝ կենտրոնանալով Իրաքի վրա»։ «Անկարան ցանկանում է, որ [հանդիպման նախապատրաստման] գործընթացը հանգիստ լինի։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները,…
Կարդալ ավելինՀայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության»…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 5-ին հանրապետության որոշ մարզերում ցերեկվա ժամերին սպասվում են կարճատեւ անձևեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Գյումրիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +27+31, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝…
Կարդալ ավելին