Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին. Շոլց

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին. Շոլց

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Reuters-ը: «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենամեծ ճգնաժամի պայմաններում Գերմանիան՝ ամենամեծ տնտեսությունը եւ Եվրոպայի ամենախիտ բնակեցված  երկիրը, ստանձնում է հատուկ պատասխանատվություն»,- ասել է Շոլցը՝ խորհրդարանում խոսելով ԵՄ-ի, Մեծ Յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովների մասին։         

Կարդալ ավելին

Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:        

Կարդալ ավելին

ՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

ՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ու Բսոնիա-Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ, լրագրողներին ասել է պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։ «Համաժողովի ընթացքում, արդեն այս լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա։ Դրանք կլինեն բանակցություններ Տոկաեւի հետ։ Հանդիպումն, ինչպես արդեն ասել եմ, առաջինն է Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ, նախագահը նաեւ կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ…

Կարդալ ավելին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։        

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության…

Կարդալ ավելին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով

Ռուսաստանի եւ Հայաստանի ամուր բարեկամական հարաբերությունները փորձությունների եւ սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, կողմերը սերտ կապեր են պահպանում տարբեր ոլորտներում։ Այս մասին հինգշաբթի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «[Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ] մարդկային կապերն անխզելի եւ դարավոր են՝ դա պետությունների միջեւ լավագույն հիմքն է։ Քիչ չեն այդ հիմքը փորձությունների ենթարկել ցանկացողները, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության,…

Կարդալ ավելին

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան

Հայաստանում գործող սորոսական գրասենյակը օֆշորային մի հիմնարկ է. Տիգրան Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան գրասենյակը փակելու համար հայցադիմումի նախապատրաստական փուլը, պարզվում է, լի է անակնկալներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Առաջին հայացքից այս տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին, բայց պարզվում է, ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել, չի հանրայնացրել, իմ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով: Այսպես՝ Հայաստանում 1997 թվականից գործող սորոսի հիմնադրամի պաշտոնական անվանումն է 2003 թվականից՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» առանձնացված…

Կարդալ ավելին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ընդգծելով, որ այս տարի…

Կարդալ ավելին

Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»

Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»

Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»։  «Ցավալի է Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն հայտարարությունը 2022 թվականի մայիսի 27-ին Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ»,-ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «Հայաստանը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները շուրջ 30 տարի, կոպտորեն ոտնահարում է մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»։ «Ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն միշտ հարգել է միջազգային իրավունքի սկզբունքները»,-շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանում…

Կարդալ ավելին
1 13 14 15 16 17 21