Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:        

Կարդալ ավելին

Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից

Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:        

Կարդալ ավելին

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները…

Կարդալ ավելին

Բորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին

Բորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:        

Կարդալ ավելին

Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանից: Համայնքապետարանի կայքը նաեւ լուսանկարներ է հրապարակել:        

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:        

Կարդալ ավելին

«Մեզ բոլորիս համախմբում է Հայաստանին հնարավորինս շատ աջակցություն տրամադրելու գաղափարը».«ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցացիայի նախագահի բացառիկ հարցազրույցը(ֆոտոշարք)

«Մեզ բոլորիս համախմբում է Հայաստանին հնարավորինս շատ աջակցություն տրամադրելու գաղափարը».«ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցացիայի նախագահի բացառիկ հարցազրույցը(ֆոտոշարք)

«Այսօր առավել քան երբևե մեր հայրենիքն ունի սփյուռքի և միասնության կարիքը»,- այդ մասին ասաց, վերջերս կայացած համաշխարհային համահայկական գագաթնաժողովին ,ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ: Գագաթնաժողովին ներկա էր նաև հայրենիքին տարիներ շարունակ բարեգործական աջակցություն և բազմաթիվ սոցիալական ծառայություններ մատուցած Հայ-Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիր` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: ՀԿ հիմնադիր և փոխնախագահ տիկին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ գագաթնաժողովի հրավերը հերթական անգամ դրական էր ընդունել և սիրով եկել էր Երևան, միջոցառմանը մասնակցելու համար:Այս և «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի ստեղծման շարժառիթների և նրա նպատակների…

Կարդալ ավելին

Հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին  ասաց Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։ «Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն…

Կարդալ ավելին

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:        

Կարդալ ավելին

Արցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն 2-րդ սուտ հաղորդագրությունն է տարրածել

Արցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն 2-րդ սուտ հաղորդագրությունն է տարրածել

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։         

Կարդալ ավելին
1 13 14 15 16 17 35