Օրերս մեր հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թիվն ավելացավ ևս մեկով: « Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, « Իմ անտառ Հայաստանը» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և « Շեն» բարեգործական ՀԿ –ն միավորվելով հանուն անտառների պաշտպանության , վերականգնմանը և անտառապատմանը , միասին հիմնադրել են « Հայաստանի անտառային դաշինք» -ը: Միջոցառմանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար՝ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ , ով ողջունեց ստեղծման գաղափարը և նպատակները : Այնուհետև վերոհիշյալ ՝ դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին դաշինքի առաքելությունն ու…
Կարդալ ավելինտնտեսություն
Նվազագույն կենսաթոշակը 2023 թ. հուլիսից կհասնի 36 հազար դրամի. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է…
Կարդալ ավելինՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ: Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000 դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:Հանձնաժողովն առաջին…
Կարդալ ավելին2023-ին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար կհատկացվի 50,5 մլրդ դրամ
Մեր բոլոր տնտեսական, ճյուղային եւ քաղաքական գաղափարներն արտացոլված են Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծում։ Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարի խոսքով՝ 2023 թվականին ցանկության ու համառության դեպքում հնարավոր է լուծել երկրի առջեւ դրված բոլոր խնդիրները։ «2023 թվականին նախատեսվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 334,6 մլրդ դրամ։ Դրա շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝…
Կարդալ ավելինՀայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով
Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:
Կարդալ ավելինՊՈՆՏՈՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ(ֆոտոշարք)
«progressarmeni.com»-ը ինչպես նախկինում անդրադարձել էր «ՊՈՆՏՈՍ» ծրագրին և նրա հետազոտությունների իրականացման գործընթացին , որն ուղղված է բնապահպանությանը և նրա միջավայրի բալանսավորմանը նպաստող քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով արտաքին ազդեցությունների ճնշումը նրա վրա՝(աղբ, մարդածին գործոններ և այլն):Դրա հետ կապված ծրագիրն իրականացնում է սեմինարներ, համաժողովներ, քննարկումներ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին(մարզեր, համայնքներ, բնապահպաններ ու սանողներ և այլն): Օրերս հերթական անգամ ծրագիրը հրավիրել էր «Ընդհանուր սահմաններ, Ընդհանուր լուծումներ» թեմայով ամփոփելու իրականացված աշխատանքները : Հիշեցնենք՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ
Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…
Կարդալ ավելինՏաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար
Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։ Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։ Պարզվել է, որ վարորդը…
Կարդալ ավելին





