Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Կարդալ ավելինԱրցախ
Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան
Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես…
Կարդալ ավելինՊրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել…
Կարդալ ավելինԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրանք են՝ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15….
Կարդալ ավելինՄիջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան
Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին հայտնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը: Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին
Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված…
Կարդալ ավելինՀայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը․ Օվերչուկ
Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բավական է ասել, որ Միության միասնական թվային օրակարգը հայտնվել է Հայաստանի ներկայացուցիչների առաջարկով։ Այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նրանց ակտիվ մասնակցությամբ կարեւոր բարեփոխում է նախապատրաստվում՝ կապված ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման եւ ավելացված արժեքի ստեղծման նոր ինտեգրացիոն անդրսահմանային շղթաների ձեւավորման հետ։ Խոսքը ավիաշինական, միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության եւ բարձր տեխնոլոգիական այլ ոլորտների զարգացման…
Կարդալ ավելինՏրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ – Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն…
Կարդալ ավելին