Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել եւ գրառում արել: «Սիրելի հայրենակիցներ, սա է Նիկոլի դեմքը։ Սա է Նիկոլի միակ հենարանը։ Բայց մենք գիտենք ինչի դեմ ենք դուրս եկել և ինչ ենք ուզում։ Մեր ընթացքն անկասելի է, հաղթանակը՝ մոտ։ Աստծով, ոգով, մինչև վերջ»։ Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս…
Կարդալ ավելինԱրցախ
Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»
Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»։ «Ցավալի է Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն հայտարարությունը 2022 թվականի մայիսի 27-ին Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «Հայաստանը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները շուրջ 30 տարի, կոպտորեն ոտնահարում է մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»։ «Ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն միշտ հարգել է միջազգային իրավունքի սկզբունքները»,-շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանում…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, հուսով ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը՝ Հայաստանի…
Կարդալ ավելինՍենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: հերքել է ԱՄՆ–ում գտնվելու ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը: Նա, մասնավորապես, գրել է. «Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»: Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե ԱՄՆ–ում Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի և Ռիչի հետ հանդիպումից:
Կարդալ ավելինԴավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են հայ գերիների վերադարձման հարցը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր…
Կարդալ ավելինՄոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը
Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության…
Կարդալ ավելինԻշխանությունները երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում. Սեյրան Օհանյան
Իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշման տակ երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել, խրախուսել եւ շարունակում են խրախուսել նահանջն ու պարտությունը։ «Մենք պետք է աշխատենք բնակչության այն հատվածի հետ, որը չի գիտակցում, թե ինչ ողբերգության են հասցրել այս իշխանությունները եւ ինչ տեմպերով են մեզ դեպի թուրք-ադրբեջանական պատրանքը տանում։ Մենք պետք է…
Կարդալ ավելինԱնկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Արարատ Միրզոյան
Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավորների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վայրերի դերի մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դա այդքան էլ կարեւոր չէ։ Նա չբացառեց, որ հետագայում այդ հանդիպումները կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ Անկարայում։ «Այս պահին կարող եմ միայն ասել, որ, ցավոք, որքան էլ խոսվի առանց նախապայմանների գործընթացի…
Կարդալ ավելինԻշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին
Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար…
Կարդալ ավելինԱդրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար
Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նոյեմբերին ագրեսիան անվանել են «հայրենական պատերազմ»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերին եւս 12 616 մարդու մասնակցության մասին տեղեկության ուսումնասիրությունը շարունակվում է։
Կարդալ ավելին