Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ: Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:
Կարդալ ավելինտնտեսություն
Դոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 496.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.40 դրամ (աճել է 7.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.29 դրամ (աճել է 12.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.31 դրամով):
Կարդալ ավելինՀայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները
Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։ «Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 489.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.19 դրամ (աճել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.93 դրամ (աճել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.57 դրամ (նվազել է 0.20 դրամով):
Կարդալ ավելինՌուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարությունը: «Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր…
Կարդալ ավելին«Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա․ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն
«Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ստել է, երբ Ազգային ժողովում երեկ հայտարարել է, թե ձվի շուկայում «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ չի իրականացնում, քանի որ այդ ընկերության իրացման ծավալները 4 կամ 5 % է։ «Ո՞ւմ աչքերին է ինքը թոզ փչում։ «Շիրակ» թռչնաֆաբրիկան օրական արտադրում է 420 արկղ ձու, եւ հիմա էլ սկսել է արտադրել մոտ 330 արկղը։ Իսկ Հայաստանում ամեն օր արտադրվում է 3000 արկղ ձու, այսինքն՝ 750-ը 3000-ի մեկ…
Կարդալ ավելինԻ՞նչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը. մեկնաբանում են տնտեսագետները
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է նախատեսում։ Մանասերյանի կարծիքով՝ երկրում տնտեսական մեծ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ գազի գինը տարածաշրջանում համադրելի վիճակում է գտնվում։ «Դա պետք է Ռուսաստանի Դաշնության գազային դիվանագիտության տեսանկյունից։ Տվյալ պարագայում գազը ոչ միայն տնտեսական կատեգորիա պետք է դիտարկել, այլ նաեւ…
Կարդալ ավելին«ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՆՉ ՈՐ ՏԵՍՆԵՆ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ԼԻՆԻ ՀԱՍԱՆԵԼԻ»
-Պարոն Հարությունյան ի՞նչպես եք իրականացնում և աջակցում մեր ֆերմերներին խելացի անասնապահությունը խթանելու գործում: -Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական սարքավորումներին ու տեխնոլոգիական միջոցներին:Պետք է հնարավորություն տրվի մեր ֆերմերներին ,որ նրանք տեսնեն , ծանոթանան և շոշոփեն այն առարկաներին, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց արդեն լայնորեն կիրառում է: Մեր նպատակների ամենավերջին տեղում շահույթ ստանալն է, քանի-որ իմ մասնագիտական գործունեությունը նախ և առաջ հոբբի է, միտված աշխարհի նոր տեխնոլոգիական միջոցների Հայաստան բերելը և հայ սպառողներին ամենամատչելի…
Կարդալ ավելին«Տոլման էլ է ադրբեջանական». Վրացական ալիքի եթերում ցուցադրված մածնի շշի վրա գրվածը սկանդալ է առաջացրել
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պատրաստել է սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածնի մատակարարումների արգելքի մասին։ Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, արգելիք պատճառն այն էր, որ Վրաստանը «մացոնին» գրանցել էր իր աշխարհագրական նշմամբ։ Հայ արտադրողները սկսել են մածունը Ռուսաստան արտահանել «Հայկական լեռնային յոգուրտ» մակնշմամբ, տեղեկացնում է «Эхо Кавказа»-ն։ «Իմեդիի» պատրաստած սյուժեն այս թեմայի վերաբերյալ նոր սկանդալ է առաջացրել։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես…
Կարդալ ավելինՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր
Այսօր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի…
Կարդալ ավելին