Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների…

Կարդալ ավելին

Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր

Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Խորհրդարանականները խոսել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դարավոր հարաբերությունների եւ համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:«Սա…

Կարդալ ավելին

Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ եւ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։ Բանաձեւի օգտին քվեարկել են  296 օրենսդիրներ, դեմ՝ 1-ը։ Բանաձեւը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջեւ շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։ Բանաձեւը ներկայացրել են սենատորներ Բռունո Ռետայոն, Քրիսթիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Քաները, Էրվե Մարսելն ու Ժիլբեր-Լյուկ Դեւինազը։…

Կարդալ ավելին

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։        

Կարդալ ավելին

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցության համար

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցության համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցությունների համար։ Ավելի վաղ Միրզոյանը ցավակցություններ էր հայտնել Ստամբուլի ահաբեկչության առիթով։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում մահասփյուռ պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։ «Շնորհակալություն ձեր ցավակցությունների համար»,- արձագանքել է Չավուշօղլուն Թվիթերում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

Կարդալ ավելին

Էրդողանն օգտագործում է ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի ջանքերը. 19FortyFive

Էրդողանն օգտագործում է ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի ջանքերը. 19FortyFive

Պենտագոնի նախկին պաշտոնյա, պատմական գիտությունների դոկտոր Մայքլ Ռուբինը ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվի ահաբեկիչների հարցում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուց, դաշինքի անդամ պետությունները պետք է Անկարային ահաբեկչության հովանավոր հայտարարեն։ Այս մասին նա գրել է 19FortyFive-ում հրապարակված իր սյունակում։ Ռուբինի խոսքով՝ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ցանկությունն օգտագործում է որպես հնարավորություն՝ «նվաստացնելու սկանդինավյան ժողովրդին եւ փող կորզելու նրանցից»։ Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը շվեդ քաղաքական գործիչներին բազմիցս ստիպել է «հնազանդվել»։ «Էրդողանը ազդանշան է տալիս իր հետեւորդներին,…

Կարդալ ավելին

Հայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Հայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիեւի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, եւ տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։        

Կարդալ ավելին

«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ

«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ  Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ

2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն  սփյուռքից ժամանած մեր  հայրենակիցներից շատերի  համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի  ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց  սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…

Կարդալ ավելին

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն: Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր…

Կարդալ ավելին

Այսօր հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Այսօր հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:        

Կարդալ ավելին
1 4 5 6 7 8 21