2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան ընկերությունների և կազմակերպությունների միջև։
Այդ առումով շատ կարևոր և հատկանշական էր գագաթնաժողովի մասնակիցների ակտիվ մասնակցությունը և նրանց կողմից ներկայացվող հետաքրքիր նախաձեռությունները։
Այդ մասին մենք զրուցեցինք 2021 թվականին ստեծված ( Թրայվ Արմենիա) «THRIVE ARMENIA FOUNDATION» հիմնադրամի հիմնադիր և նախագահ՝ տիկին ԱՆՆԱ ԴՈՂՐԱՄԱՋՅԱՆ ԲՐՈւՆՈՅԻ հետ։
Տիկին ԱՆՆԱՅԻ հետ զրուցեցինք նաև «Թրայվ Արմենիա» (թարգմանաբար՝ «Ծաղկիր Հայաստան») բարեգործական հիմնադրամի ստեղծման շարժառիթների, նրա նպատակների և հեռանկարների շուրջ ։
– Տիկին ԱՆՆԱ մենք գիտենք , որ Դուք ծնունդով Հայաստանից եք, սակայն Ձեր կյանքի մի որոշակի փուլում Դուք մեկնել եք ԱՄՆ և Ձեր կարիերան և կյանքը կառուցել եք հայրենիքից հեռու, հետաքրքիր է, ինչպե՞ս ստացվեց, որ ստեղծեցիք «Թրայվ Արմենիա» (Ծաղկիր Հայաստան) հիմնադրամը:
-Հիմնադրամը փաստացի ստեղծվել է 44 օրյա պատերազմից անմիջապես հետո` 2020 թվականին, սակայն որպես հիմնադրամ պաշտոնապես այն գրանցվել է 2021 թ-ին։ Պատերազմյան այդ ծանր օրերին Նյու-Յորքում մեր համայնքը շատ ակտիվ և լավ էր աշխատում՝ հայրենիքին աջակցելով բոլոր հնարավոր միջոցներով, տրամադրելով ֆինանասական և հումանիտար օգնություն, սակայն երբ պատերազմը մեզ բոլորիս համար նման դաժան ավարտ ունեցավ, այն ինձ համար դարձավ անձնական մարտահրավեր՝ մեր հայրենակիցներին անձամբ օգտակար լինելու, աջակցելու դժվարին, բայց և կարևոր առաքելությամբ։
Իմ նախաձեռնության նախաբանը ունի նեղ անձնական պատմություն, սակայն փորձեմ հնարավորինս հակիրճ, մի քանի բառով ներկայացնել այն․ Մի քանի տարի առաջ Աստված ինձ ուղարկեց մի դժվարին փորձություն՝ հիվանդության տեսքով, ես այն հաղթահարեցի՝ ամուսնուս, երեխաներիս, ընտանիքիս, բարեկամներիս, հարազատներիս շնորհիվ և աջակցությամբ։ Աստված ինձ երկրորդ կյանքի հնարավորություն ընձեռեց և ես որոշեցի այսուհետ կյանքս ապրել՝ բարի գործեր կատարելով և հնարավորությանս սահմաններում օգնելով կարիքի մեջ գտնվողներին։
Ահա այս նպատակով էր, որ ես ստեղծեցի հիմնադրամ՝ մեր վիրավոր զինվորներին օգնելու, կարիքավոր ընտանիքների համար ինչ-որ բարի նախաձեռնություններ իրականացնելու, նրանց կյանքը որոշ չափով հետաքրքիր դարձնելու կարևոր առաքելությամբ:
-Կներկայացնեք խնդրեմ, թե ի՞նչով է տարբերվում Ձեր հիմնադրամը մյուսներից, որո՞նք են Ձեր ստեղծած հիմնադրամի գործունեության առանձնահատկությունները:
-Իմ կարիերան սկսել եմ ձեռք բերելով ֆինանսական խորհրդատուի մասնագիտություն և տարիների ընթացքում կարողացել եմ հիմնել իմ սեփական ընկերությունը և արձանագրել լայն ձեռքբերումներ նույն բնագավառում: Սակայն անդրադառնալով ձեր հարցին՝ պետք է ասեմ, որ իմ ձեռքբերումները միայն բավարար չեն մեր հայրենակիցներին սատարելու գործում, ուստի ես որոշեցի 44-օրյա պատերազմից հետ նեցուկ լինել իմ հայրենիքին և այդ նպատակով ծնվեց մի գաղափար, որը շուտով իրականություն դարձավ «THRIVE ARMENIA FOUNDATIO » հիմնադրամի ստեղծման գործնական քայլերի իրականացմամբ: Այսպիսով, մեր կազամկերպությունն առանձնանում է իր ստեղծման պատմությամբ և գործունեության ուղղվածությամբ:
-Ի՞նչ ուղղություններով են իրականացվում հիմնադրամի ծրագրերը:
-Աստված ինձ երկրորդ կյանքի հնարավորություն տվեց և ես որոշեցի բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո իմ մնացած կյանքի տարիները ծառայեցնել մեր երկրի ու ժողովրդի կյանքի որակը բարելավելու գործին:
Մեր հիմնադրամը ստեղծվեց երեք գաղափարների իրականացման շուրջ:
Առաջինը՝ բարեգործական ծրագրեր, երկրորդը՝ կրթական և երրորդը՝ ֆոնհայհայթման նպատակով իրականցվող սոցիալական և մշակութային ծրագրեր, որոնց միջոցով իրականացվում են մեր մյուս գաղափարները:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ – ներառում են միջոցառումներ, որոնք ուղղված են աջակցելու պատերազմի մասնակից հերոսներին, վիրավորներին և զոհված զինվորների ընտանիքներին, բայց մինչ այդ մենք 44-օրյա պատերազմի օրերին շատ ենք օգնել, անձամբ ես շուրջ 4 տոննա անհրաժեշտ ապրանքներ եմ ուղարկել մեր հայրենիքի պաշտպաններին:
ԿՐԹԱԿԱՆ
Հումանիտար օգնություն ցուցաբերելուց հետո՝ մենք որոշեցինք, որ բարեգործական (նյութական) օգնությունից բացի ժամանակն է կրթական ծրագրեր իրականացնել մեր զինվորների համար, քանի-որ կյանքը շարունակվում է և մեր զինվորների ու նրանց ընտանիքների հետագա կյանքը արժանապատիվ շարունակելու համար անհրաժեշտ է կրթություն և նոր մասնագիտության ձեռքբերում, որը նրանց հնարավորություն կտա ինքնուրույն կազմակերպել և լիարժեք ապրել իրենց առօրյա կյանքը և ինքնուրույն ապահովել, վաստակել սեփական եկամուտները: Այսպիսով կրթական ծրագիրը ներառում է անգլերեն լեզվի անվճար դասընթացներ՝ օնլայն պարապմունքների տեսքով, ֆինանսական հմտությունների ձեռքբերման դասընթացներ , ինչպես նաև, հաշվապահական հաշվառում, գրաֆիկ դիզայն և մի շարք այլ մասնագիտական դասընթացներ, որոնց տիրապետելու դեպքում մեր ուսանողներն է՛լ ավելի մրցունակ կլինեն նաև օնլայն տիրույթում ու հետագայում աշխատանք ունենալով կարող են զարգացնել իրենց անձնական կարիերան միջազգային հարթակներում:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
Մեր գործունեության երրորդ ուղղությունը՝ մշակութային ծրագրերն են, որոնք իրականացվում են մի քանի ձևերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ապրում ենք հայրենիքից հեռու՝ հաճախ ենք բախվում հայերեն լեզուն կորցնելու խնդրին, ուստի հայեցի դաստիարակություն և լեզուն պահպանելու գործը մեզ համար դարձել է ժամանակակից մարտահրավերներից մեկը: Հիմնադրամի այս ուղղությունը որոշեցինք, որ պետք է դառնա այն ռահվիրան, որը լծվելու է ազգապահպանման գործին:
Մեր միջոցները տրամադրելու ենք այդ գործին՝ սփյուռքի մեր գաղթօջախներում ձևավորելով օնլայն հարթակներ հայերեն լեզվի դասավանդման և հայ մշակույթի տարածման նպատակով: Իսկ այդ գործում կարևոր նշանակություն ունեն մեր մոտեցումները :
Այսպիսով, մեր կազմակերպության հետ համագործակցում են հայ ժողովրդական երգիչներ, լեզվի, արվեստի և տարբեր բնագավառների հայ մասնագետեր: Նրանց միջոցով սովորեցնում և տարածում ենք հայ բանահուսությունը, ազգային մշակույթը, որը դրսևորվում է տարբեր ձևերը ՝ այդ թվում կարպետագործության, տիկնիկագործության և այլն ժողովրդական արհեստների ուսուցմամբ:
-Տիկին ԱՆՆԱ ի՞նչ աշխատանքների միջոցով եք նշանավորելու այս անգամ հայրենիքում Ձեր լինելու փաստը:
-Մեր աշխատանքները մշտական են , սակայն այս այցը շատ կարևոր էր հատկապես գագաթնաժողովին մասնակցելու առումով, բացի այդ պետք է նշեմ , որ մեր մշակույթային ծրագրերում համալրված են նաև սպորտային միջոցառումներ: Ես երկար տարիներ զբաղվել եմ մարմնամարզությամբ , թենիսով, ուստի փորձում ենք հայրենիքում նոր ծրագրեր և այս անգամ իմ այցը նշանավորվեց Հրազդանի և Սևանի մարզադպրոցներում պարապմունքների սենյակները կահավորելու, վերանորոգելու և ջեռուցման աշխատանքները իրականացնելու կարևոր գործերով:
Բացի այդ, սպորտին աջակցելը կարևորում ենք նաև նրանով, որ մեր պատանիներին օգնելում ենք զբաղվել սպորտով՝ կտրվելով փողոցից և ունենալով հետաքրքիր առօրյա և զբաղմունք:
-Հերոսներից հերոսներին ծրագրի մասին շատ է խոսվել , ի՞նչպես է իրականացվել այդ ծրագիրը:
-ճիշտն ասած հիմանդրամը զբաղվում է բազմաբովանդակ ծրագրերով՝ կախված տվյալ գաղափարից և իրավիճակից:
Մեր հիմնադրամի ֆինանսավորումը իրականացվում է իմ 20 տարիների աշխատանքի վաստակի շնորհիվ, սակայն տեսնելով իմ ներդրումը և աշխատանքային ջիղը, մեզ են միանում շատ կամավորներ, ովքեր իրենց մտավոր կարողություններն են ներդնում մեր ընդհանուր գործին:
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում բոլոր սրտացավ և աջակից կազմակերպություններին և անհատներին՝ իրենց հնարավորության չափով, միանալ մեր ընդհանուր գաղափարին և աջակցել մեր հայանպաստ ծրագրերին:
-Իսկ ո՞վ է հայեցի դաստիարակության տեր և ուժեղ կնոջ կերպարը , որպես հաջողության գրավական դարձած ԱՆՆԱ ԴՈՂՐԱՄԱՋՅԱՆ ԲՐՈւՆՈՆ:
-Ես ինքնակենսագրական գիրք եմ գրում, որի մեջ ներառված է իմ կյանքի պատմությունը: Սակայն անրադառնալով Ձեր գեղեցիկ հարցին՝ ասեմ, որ իմ արմատները սերում են Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգից և իմ նախնիները և՛ մայրական և՛ հայրական կողմից՝ ցեղասպանության ջարդերից մազապուրծ եղած հայ ընտանիքներ են, որոնց մի մասը գաղթել է Հունաստան , մի մասն էլ ԱՄՆ:
Հետագայում Հունաստանից հայրենադարձվել են հայրենիք, ապրել են Երևանում, որտեղ և ես ծնվել եմ:
Ապրել եմ համեստ ընտանիքում, ստացել եմ հիանալի կրթություն, անցումային տարիներին մեկնել եմ միացյալ նահանգներ, սակայն մշտապես կապը պահել եմ մեր հայրենիքի հետ:
Եվ վերջում տիկին ԱՆՆԱՆ ներկայացրեց այն մոտեցումները և փորձը, որը պատրաստ է մատուցել մեր կանանց:
Հ.Գ. Իմ կյանքի նպատակն է , որ հայ կանայք խմբագրեն, վերանայեն իրենց սխալ և ճիշտ որոշումները և ուժեղ լինեն, չվախենան անհաջողություններից և ցանկացած անհաջողություն դիտարկեն որպես դաս և փորձեն առաջ քայլել, գնալ դեպի նպատակը՝ ցանկացած պարագայում:
Իսկ ես պատրաստ եմ ծառայելու մեր հայրենիքին և իմ ներուժի և հնարավորությունների սահմաններում և ԱՍՏԾՈ կամոք աջակցել այն գաղափարներին և նպատակներին, որի համար ստեղծվել է մեր հիմնադրամը:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ