Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը

Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը

Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է  Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:          

Կարդալ ավելին

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր «եղբայրական» հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ նրա հետ գործելով «որպես մեկ բռունցք ու մեկ սրտ»։ Նա կրկնել է «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ խոսելով տարածաշրջանի համար «տնտեսական, սոցիալական եւ անվտանգության տեսանկյունից» դրա կարեւորության մասին։ «Կարեւոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը… Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի…

Կարդալ ավելին

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան

Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ․ «ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրով առցանց վեբինարը, որին հնարավորություն ունեցա մասնակցել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս…

Կարդալ ավելին

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը…

Կարդալ ավելին

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել…

Կարդալ ավելին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է։ Այս մասին միջազգային դատարանի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել, այսպես կոչված, բնապահպանական բողոքի ակցիաները եւ Լաչինի միջանցքի շրջափակումը երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարել խոչընդոտել Հայաստանից Արցախ էներգակիրների, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝  ներկայացնելով  Լաչինի միջանցքի շրջափակման հետ  կապված Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, որ այդ հարցերը կլուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության…

Կարդալ ավելին

Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան

Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով. «Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ…

Կարդալ ավելին

ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ

ԼՂ-ում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում. Քերեն Դոնֆրիդ

Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվությունը մտահոգիչ է: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը: Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատել է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով, որ Ռուսաստանի…

Կարդալ ավելին

Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ

Նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն հարաբերությունները կարգավորելու համար։ «Հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, այս հակամարտությունն արդեն լուծված է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը եւ ընդմիշտ այդպես կլինի»,- շաբաթ օրը հայտարարել է Ալիեւը։ «Սակայն, առայժմ խաղաղություն չի հաստատվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, կհանգեցնի խաղաղության հաստատման։ Մենք արել ենք մեր առաջարկները եւ, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրն անպայման պետք է…

Կարդալ ավելին
1 4 5 6 7 8 35