Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Կարդալ ավելինԱրցախ
Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի եւ քաղաքական ուժերի «բղավոցներին»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան կողմ են քվեարկել ՌԴ-ի եւ Բելառուսի քայլերը դատապարտող եւ Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձեւին։ «Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք…
Կարդալ ավելինԼեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանին. Քննարկել են Լաչինի միջանցքի բացման հարցը
Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջաին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:
Կարդալ ավելինԵրեւանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելությունից․ Ռուսաստանում ՀՀ դեսպան
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելուց։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ «Իհարկե գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են եւ հնարավոր է լուծումներ գտնվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երեւանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցից հետո,…
Կարդալ ավելինՄենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ հունվարի 27–ին, շարունակել է համայնքային այցերը եւ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի եւ Մուշկապատ համայնքներում: Ինչպես տեղեկացնում է պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք – ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը: Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի…
Կարդալ ավելինԱդրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել
Ադրբեջանն այսօր՝ հունվարի 27–ին, հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած…
Կարդալ ավելինԱլիեւը փորձել է հավաստիացնել Ֆրանսիայի դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիեւի վարչակազմին։ Ալիեւը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են եւ անհեթեթ»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների եւ քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային…
Կարդալ ավելին«ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԷԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ».ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Օրերս Հանրահինի եթերում ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հյուրն էր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԱԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ով մասնավորեցրեց մի շարք խնդիրներ, որոնք ուղիղ առնչվում են բանակում տիրող ներկա վիճակին և մի քանի անգամ մեղադրեց նախկին իշխանություններին և առհասարակ այն բոլոր մտահոգ քաղաքացիներին , ովքեր որոշել են հենց Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո կոկորդ պատռել ու ամբողջ մեղքը գցել իշխանությունների և բանակի գլխավոր պատասխանատուի գրպանը: «Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ,…
Կարդալ ավելինԱրմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը
ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ…
Կարդալ ավելինՄարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝…
Կարդալ ավելին