2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հարցը ներկայացնելով, նշել է, որ 2023 թ. փետրվարի մեկից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար…
Կարդալ ավելինտնտեսություն
Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: «Նպատակ էր դրված նաեւ բացահայտել…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:…
Կարդալ ավելինՆախաձեռնության նպատակը քաղաքացիների համար նորագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է
Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: «Նույնականացման քարտերի մասին»…
Կարդալ ավելինԻսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին
Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի…
Կարդալ ավելինԿառավարությունը 8 մարզերում 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի համար եւս 2,3 մլրդ դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ բացի այս որոշում եւս մեկ որոշում է այսօր կայացվել, որով 960 մլն դրամ է հատկացվում 5 մարզերի, իսկ այս նախագծով հատկացվում է 1,34 մլրդ դրամ 8 մարզի: «Առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն…
Կարդալ ավելինԲեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան
Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։ Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները…
Կարդալ ավելինԻշխանությունն առաջարկում է բարեփոխել գրանցման եւ հաշվառման գործընթացը
Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:…
Կարդալ ավելինԳործազուրկ ադրբեջանցին խաբել է 10 ռուս կանանց, որոնք հանուն նրա վաճառել են ամբողջ ունեցվածքը
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում 52-ամյա Նադիր Աբդուլովն Ադրբեջանից խաբել է տասը կանանց, որոնք հանուն նրա վաճառել են իրենց ունեցվածքը, տեղեկացրել է РЕН ТВ-ն։ Տղամարդը բոլոր կանանց հետ ծանոթացել է ինտերնետով։ Այնուհետեւ գործել է նույն սխեմայով. մի անգամ ռեստորան է տարել, ինչից հետո սիրալիր խոսքեր է շռայլել եւ բազմաթիվ ռոմանտիկ խոստումներ տվել։ Ծանոթանալուց գրեթե անմիջապես հետո կանանց առաջարկել է իր ձեռքն ու սիրտը։ Հինգ տարում տղամարդն ամուսնացել է տասն անգամ։ Տղամարդուն սիրահարված կանայք վաճառել են իրենց անշարժ…
Կարդալ ավելինG7-ը, ԵՄ-ն եւ Հաագան քննարկում են Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները
G7-ի երկրների արդարադատության նախարարները, Եվրահանձնաժողովը եւ Միջազգային քրեական դատարանը Բեռլինում քննարկում են Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Բացելով հանդիպումը՝ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ասել է, որ նպատակն է հստակ քաղաքական ազդանշան ուղարկել առ այն, որ «Մեծ յոթնյակը» պարզապես գերտերությունների խումբ չէ, այլ միանման ֆունդամենտալ արժեքներ ունեցող երկրների խումբ, հաղորդում է Euronews-ը։ «Մենք պայմանավորվել ենք հետաքննության համակարգման կոնկրետ քայլերի շուրջ, որպեսզի արդյունավետ միջոցներ ձեռնարկենք ռազմական հանցագործությունների դեմ, որոնք Ռուսաստանն իրականացրել…
Կարդալ ավելին






