Oրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում

Oրենսդրական նախաձեռնությամբ Գլխավոր դատախազի միջնորդագիրը կքննարկվի նաեւ արտահերթ նստաշրջանում եւ նիստում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Հասմիկ Հակոբյանի՝ առաջարկվում է ԱԺ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազի միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել նաեւ արտահերթ նստաշրջանում կամ նիստում: «Այս նախագծով միջնորդագրի քննարկումը չի…

Կարդալ ավելին

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ վերանայելով փոխադրավարձի փոփոխությամբ

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ վերանայելով փոխադրավարձի  փոփոխությամբ

Այսօր խորհրդարանի   տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի: Նշվել է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ…

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում: Օրենքի նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունից, համաձայն որի` Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները հարեւան…

Կարդալ ավելին

Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների

Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին: Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող…

Կարդալ ավելին

Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները

Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության եւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները»,- տեղեկացրել է փոխնախարարը: Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների…

Կարդալ ավելին

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Նախաձեռնության…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին

2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր. նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների կատարողականի թվային տվյալները, կատարված աշխատանքներն ու բյուջետային ծրագրերը: Ըստ այդմ՝ 2022 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի 12.6 տոկոս իրական աճ, որը…

Կարդալ ավելին

2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար

2022 թ. շարունակել են առաջնային մնալ ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները. ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր եւ 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Այս մասին բարձրաձայնել  է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության մասով 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Նախարարը նշել է, որ տարեկան ճշտված պլանով նախատեսված…

Կարդալ ավելին

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի…

Կարդալ ավելին

Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան

Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան

Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել, եւ դա տվել է իր արդյունքները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի…

Կարդալ ավելին
1 2 3 4 35