Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…
Կարդալ ավելինտրանսպորտ
«Ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, ուղեվարձ են բարձրացնում». բնակիչները դժգոհ են Ծառուկյանի որդու ընկերությունից
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի գինը։ Այս մասին NEWS.am-ին են հայտնում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչները։ Բնակիչներից Մարտին Գեւորգյանի խոսքով ՝ ուղեվարձի գինը բարձրացվել է ամենաքիչը 100 դրամով. «Սկզբում բնակչությունը ընդվզեց եւ ուղեւորավարձը մի փոքր իջեցրին։ Հիմա կրկին բարձրացել է, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք շուրջ 100 տոկոսով է բարձրացել։ Սպասարկումը նույնպես շատ վատն է, վարորդներ կան, որոնք իսկական չոբաններ են, աթոռներ են դնում մեջտեղերը, բնակիչներին խցկած տանում։ Այդ բոլորը ապացույցներով…
Կարդալ ավելինՀայաստանում առաքիչները մեդալակիր ըմբիշներից լավ են ապրում․ հունահռոմեական ըմբիշները՝ խնդիրների մասին
Եվրոպայի մեդալակիր եմ, 4 ամիս է 10 դրամ չեմ ստանում: Վնասվածքներս իմ միջոցներով եմ բուժում, ֆեդերացիան, նախարարությունն ասում են՝ կտրոնները պահիր, հետո կտանք: Եվրոպայի առաջնության ենք գնում առանց մարզահագուստի: Այսպես սպորտ չեն պահում: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում առկա խնդիրների մասին ասուլիսում պատմեց 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը: Ապրիլի 7-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները, Եվրոպայի նորընծա չեմպիոն եւ բրոնզե մեդալակիրները լրագրողների հետ հանդիպմանն առաջին անգամ բարձրաձայնեցին հավաքականում առկա խնդիրների մասին: Մարզիկները…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ: Գործադիրն առաջարկում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը…
Կարդալ ավելին