Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից Shamshyan.com–ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի փնթի, ինչու չէ՝ նաև մտածված աշխատանքից: Վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է: Ֆոտոլրագրողի հետ…
Կարդալ ավելինՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Երևանից և մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան՝ մասնակցելու ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացվող հավաքներին։ «Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։ Բռնությամբ կամսպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորենպատժելիէ: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել է Խուդաթյանը:
Կարդալ ավելինԿալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը «Նիժնի Տապր գյուղի» վերաբերյալ
Կալուգայի մարզում արդյունաբերության ծավալը գրեթե կրկնակի մեծ է, քան Հայաստանում։ Այս մասին RT-ին ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նախորդ օրը վարչապետ Փաշինյանը գործարար Կարապետյանի ձերբակալությունից հետո Հայաստանն անվանել էր «Կալուգայի գյուղ չէ»։ Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
Կարդալ ավելինԱլիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա հունիսի 19-ին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Ալիևի այցը կկայանա Էրդողանի հրավերով։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թուրքիա կայցելի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինՈչ մեկին ներում չի լինելու. Փաշինյան
Եթե այդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին և իրավապահները դրանով կզբաղվեն՝ համոզված եմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, որ հաջակցություն Սամվել Կարապետյանի դատարանի մոտ ստիպողաբար բերում են ՀԷՑ–ի աշխատակիցներին։ «Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ շրջանակների զգուշացնում էի, որ շուտով կառավարությունը ԶՊՄԿ–ում ունենալու է փայաբաժին եւ բոլոր էն մարդիկ, որոնք ստիպողաբար տանում էին ցույցերի, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Դա ես…
Կարդալ ավելինՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՊԱՂՊԱՂԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. 5
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները: Ըստ այդմ՝ լաբորատոր փորձաքննության են հանձնվել ևս 2՝ «Դուստր Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների, արտադրամասերում առկա պաղպաղակի նմուշները: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից (ապրանքանիշերը «Երևան Կաթ» և «Բալմի» ) վերցված նմուշներում խախտումներ չեն հայտնաբերվել: «Յուրմենշին» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ») արտադրության «Կաթ պարունակող մթերք «Маша и Медведь»» արտադրատեսակը (արտադրված 11.06.2025, 55գր)՝ կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Կաթ պարունակող մթերք…
Կարդալ ավելինՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններն ու փոխհամագործակցությունն առավել կզարգանան և կընդլայնվեն: Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
«Energy for Sales» workshop-ի շրջանակում Ամիօ բանկը հանդես եկավ որպես աջակցող գործընկեր՝ ներկայացնելով բիզնեսի համար նախատեսված իր ծառայություններն ու դրանց առավելությունները։ Մասնակիցներին ներկայացվեց շուկայում արդեն իսկ վստահություն վայելող Ամիօ լիզինգը և լիզինգից օգտվելու առավելությունները, ՄՓՄՁ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բիզնես վարկը իր շահավետ պայմաններով, ինչպես նաև հատուկ իրավաբանական անձանց համար նախատեսված, բազմաթիվ առավելություններ ընձեռող Visa Signature Business վճարային պրեմիում քարտը։ Ամիօ բանկը ներկայացրեց նաև հատուկ առաջարկ, որի շրջանակում՝ մինչև հուլիսի 31-ը, Visa Signature…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն եղել այնպես,…
Կարդալ ավելինՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը
Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։ 2024 թվականին արձանագրվել է՝ Հանցավորության թվի…
Կարդալ ավելին