4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 մասնակիցներ արժանացել են բրոնզե մեդալների (Սառա Հակոբյան, Անահիտ Հունոյան, Միլենա…

Կարդալ ավելին

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք գյուղի Զվարավանք եկեղեցիները, Ագարակի քարավանատունը (խորհրդային տարիներին վերածված «Արաքս» ռեստորանի)։ Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող…

Կարդալ ավելին

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ- ից, Ֆրանսիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ավստրիայից ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան),…

Կարդալ ավելին

«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»

«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»

Նրա զենքը՝ էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։ Յանա Զախարովան՝ կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել է իրեն գովազդի և արվեստի աշխարհում։ 1999 թվականին Յանան ավարտել է իրավաբանական լիցեյը Ստավրոպոլ քաղաքում, ինչպես նաև արվեստի դպրոցում՝ ավարտելով յոթ տարվա կրթությունը ջութակի և նկարչության գծով։ Արվեստի դպրոցի…

Կարդալ ավելին

Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի միջադեպի մասին

Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի միջադեպի մասին

Որևէ տեսակի խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ, և ոչ միայն ՀՀ քաղաքացու նկատմամբ, այլև առհասարակ յուրաքանչյուր մարդու: Նման խտրական վերաբերմունքն անընդունելի է: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20–ին,  Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի ներկայացրած միջադեպին, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին քաղաքային տրանսպորտում, որին, սակայն, ցայսօր արձագանք չի եղել: Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի՝ տրանսպորտի վարորդը ուղևորին ԼՂ-ից լինելու…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն…

Կարդալ ավելին

Բանանն անհետացման վտանգի տակ է

Բանանն անհետացման վտանգի տակ է

Բանանը վտանգի տակ է, քանի որ այն տարածքների երկու երրորդը, որտեղ այն աճեցվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում, մինչև 2080 թվականը դրա համար ոչ պիտանի կդառնա, գրում է The Guardian-ը՝ հղում անելով Christian Aid միջազգային մարդասիրական կազմակերպության հետազոտությանը։ Բանանն  աշխարհում ամենաշատ սպառվող միրգն է և աշխարհում չորրորդ ամենակարևոր պարենային մշակաբույսը՝ ցորենից, բրնձից և եգիպտացորենից հետո։ Ավելի քան 400 միլիոն մարդ իր օրական կալորիաների 15%-ից մինչև 27%-ը ստանում է այս միրգն օգտագործելով, գրում է…

Կարդալ ավելին

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է,…

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Երիտասարդների զարգացման և ներգրավման մարտարվեստի միջազգային կենտրոնն (UNESCO ICM) ընդունում է հայտադիմումներ մարտարվեստի կրթության մրցանակի շնորհման նպատակով: Մրցանակը նախատեսված է անհատի, խմբի կամ կազմակերպության համար, որոնք մարտարվեստի ուսուցման միջոցով զգալի ներդրում են ունեցել երիտասարդների և կանանց զարգացման և սոցիալական ներգրավվածության խթանման գործում: Հաղթող մասնակցին նախատեսվում է տրամադրել հավաստագիր և մրցանակ` 10.000 ԱՄՆ դոլար: Մասնակցության հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am ) մինչև 2025 թվականի հունիսի 6-ը:…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և ուսանողներ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները։   ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը շեշտեց երիտասարդների մասնակցության և ակտիվության կարևորությունը՝ նշելով, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, իրազեկել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ։   Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝…

Կարդալ ավելին
1 2 3 682