Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։ 2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։ 2024թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։ Հաշվետու տարում կատարվել է՝ 31 միավոր անշարժ գույքի օտարում 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում…
Կարդալ ավելինԿառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ
Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում: Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզում Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ փոփոխությամբ՝ Նոյեմբերյանում կկառուցվի հիմնական դպրոց: Լրացումներ են կատարվել նաև վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների ցանկում՝ ներառելով հետևյալ հաստատությունները. Արագածոտնի մարզ Փարպիի Ղ․ Փարպեցու անվան, Արտենիի թիվ 1 և Ոսկեվազի միջնակարգ դպրոցներ Կոտայքի մարզ Քաղսիի, Առինջի Կ․ Ծառուկյանի…
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 հազար խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր…
Կարդալ ավելինԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում տեղի կունենա սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման հայ-չինական կենտրոնի բացումը
Սույն թվականի մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (ք. Գյումրի, Վ.Սարգսյան փող. 5), տեղի կունենա հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարղությունը: Միջոցառման ժամանակ կներկայացվեն սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կստորագրվի երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման և սեյսմիկ վտանգի…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում
Սերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում, նոր հրատարակված գիրքը Փարաջանովի 100-ամյակի առիթով ստեղծված ժողովածու է, որը ներառում է Փարաջանովի ընկերների, մտերիմների հուշերը, հարցազրույցներ և էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին: Ժողովածուի կազմողը, թարգմանիչն ու հարցազրույցների հեղինակը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն է: Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը: Սիրով հրավիրում ենք գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 17-ին՝ Փարաջանովի թանգարանում:
Կարդալ ավելինԱրձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ
ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներում նախաձեռնվել է ընդհանուր 69 քրեական վարույթ։ Հայաստանի մի շարք մարզերում բացահայտվել են ապօրինի արդյունահանման դեպքեր, այդ թվում՝ ձկնաբուծական տնտեսություններ հիմնելու քողի տակ…
Կարդալ ավելինԱռաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում: Այն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային/երևանյան և եզրափակիչ: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում…
Կարդալ ավելին«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի ներկայացմանը՝ մշակութային Վերջին զանգին: Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են Հայաստանի չորս թագավորությունների պատմությունը և Ոսկեվազի պատմական միջավայրում հանդես…
Կարդալ ավելինԿանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն
Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։ Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի…
Կարդալ ավելին