ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Տաշիր Հոռեկա ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Արմենակյան 127) և հայտնաբերել աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բույթի խախտումներ: Ի մասնավորի՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում, պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 9 օրով արձակուրդ է մեկնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 21-25-ին կմեկնի արձակուրդ։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 21-25-ը ներառյալ և հուլիսի 30-ին: Էդուարդ Հակոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 383.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.91 դրամ (նվազել է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-446 դրամով, վաճառվում է 452–457 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.89 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՔրդստանի աշխատավորական կուսակցությունը պահանջում է թուրքական բանտից ազատ արձակել իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսել է առաջին քայլերը ձեռնարկել զինաթափման ուղղությամբ՝ փակելով չորս տասնամյակ տևած և ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած Թուրքիայի դեմ զինված պայքարի էջը։ Ուրբաթ օրը Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում տեղի ունեցավ արարողություն, որտեղ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 20-30 մարտիկ ոչնչացրին իրենց զենքերը՝ իշխանություններին հանձնելու փոխարեն։ Խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել խիստ անվտանգության միջոցառումների ներքո և, ինչպես սպասվում է, կտևի ամբողջ ամառ։ Քայլը հաջորդել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մայիսին զինված…
Կարդալ ավելինՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել
ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Գորիս քաղաք և այս պահին «Լաստիկալ» ռեստորանային համալիրում հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Քիչ առաջ ժամանեց Փաշինյանը, այստեղ են որոշ նախարարներ, մասնավորապես, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այստեղ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ։ Թեպետ համաժողովը վաղն է նախատեսված, բայց ՔՊ վերնախավն այսօր է ժամանել։ Ռեստորանի տարածքում ոստիկանությունը…
Կարդալ ավելինԿանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է։ 54-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը…
Կարդալ ավելինՇիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում
Ադրբեջանում շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ ճնշումներն ու հալածանքներն ամենևին էլ նոր երևույթ չեն։ Բաքուն մշտապես նպատակ է հետապնդել իր վերահսկողության տակ պահել հավատացյալներին, թույլ չտալ կրոնական արարողությունների ընթացքում երթերի անցկացումը՝ դրանք գործող վարչակազմի համար համարելով վտանգ ։ Աշուրայի սգո արարողության[1] օրն ադրբեջանական իշխանության կողմից շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ վայրագության դրսևորման հերթական առիթն էր։ Բաքվի իշխանությունների հրահանգով Ադրբեջանում Աշուրայի օրը նշվել է հուլիսի 5-ին, թեպետ այն պետք է նշվեր հուլիսի 6-ին, ինչպես նշել են աշխարհի…
Կարդալ ավելին«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի): Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025թ, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն Պրոդուկտ»): Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է…
Կարդալ ավելինԷներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Հուլիսի 10-ը՝ Համաշխարհային էներգետիկ անկախության օրը, կոչ է բիզնեսներին՝ ընտրել խելացի ու էներգախնայող լուծումներ: AMIO Բանկը միանում է էներգախնայողության գաղափարին՝ առաջարկելով Էներգո+ լիզինգ, որը բիզնեսին հնարավորություն է տալիս ներդրում կատարել էներգաարդյունավետ սարքավորումներում՝ առանց մեծ միանվագ ծախսերի։ Էներգո+ լիզինգի նպատակներն ու հիմնական ուղղությունները. Էներգախնայող շինտեխնիկայի և տրանսպորտային միջոցների ձեռքբերում Էներգաարդյունավետ արտադրական և բժշկական սարքավորումների ձեռքբերում Ջեռուցման և հովացման համակարգերի ձեռքբերում Էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների ձեռքբերում Միջազգային փորձը փաստում է՝ էներգաարդյունավետության վրա կատարված ներդրումները բերում են…
Կարդալ ավելին«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական…
Կարդալ ավելին









