Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը: Նոյեմբերյանի համայնքապետարանը ցավակցություն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ապրած տարիներին եղել են ընկեր, գործընկեր և պարզապես համայնքի բնակիչ, որ ճանաչել, հարգել ու սիրել են նրան՝ ի սկզբանե որպես հարգարժան մարդու և համայնքի ղեկավարի։ Կարեն Աբազյանը ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր ՔՊ կուսակցությունից:
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը
Բժիշկ-պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը: Այս մասին հաղորդեցին Դատախազությունից: Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն…
Կարդալ ավելինԹուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ դատախազությունը երկրի արդարադատության նախարարության հանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում հանցագործությունները հետաքննելու համար, փոխանցում է Anadolu-ն։ Նա նշել է, որ հաստատվել է երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, եւս 113 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման։ Միեւնույն ժամանակ, շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել 10 նահանգների 171 882 շենքերում: «Մենք պարզել ենք,…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱՋԸ
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Տեառնընդառաջի տոնն այսօր մեծ շուքով նշվեց Արտաշատում: Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը մարդաշատ էր՝ բոլորը հավաքվել էին մասնակիցը լինելու Արտաշատի համայնքապետարանի պատրաստած գեղեցիկ միջոցառմանը: Համայնքի նորապսակ զույգերին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։ Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է…
Կարդալ ավելինՆվերներ եւ հյուրասիրություն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտով Google Pay վճարումների համար
Անկանխիկ գնումներն էլ ավելի հեշտ ու հաճելի են դառնում Google Pay-ով … ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ մեկնարկում է ակցիա. Բանկի VISA քարտապաններից 3-ը, ովքեր Google Pay ծառայության միջոցով Հայաստանում և արտերկրում կիրականացնեն առավելագույն ծավալով անկանխիկ գործարքներ, կստանան հետևյալ արժեքավոր մրցանակները` 1-ին տեղ՝ Samsung Galaxy S22 Ultra բջջային հեռախոս, 2-րդ տեղ՝ Samsung Galaxy Watch 5 Pro ժամացույց, 3-րդ տեղ՝ Samsung Galaxy Buds 2 Pro մոդելի անլար ականջակալ: Իսկ Հայաստանում և Վրաստանում գործող ՔՈՖԻՇՈՓ…
Կարդալ ավելինՀայ–թուրքական փակ սահմանը բացվեց 30 տարի անց օգնություն ուղարկող բեռնատարների համար. թուրքական մամուլ
Թուրքական մամուլն անդրադարձել է Մարգարայի կամուրջով Հայաստանից Թուրքիա բեռնատարներով օգնություն տանելուն։ Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հիմնականում գրում են, որ 30 տարի անց հայ–թուրքական փակ սահմանը բացվեց Թուրքիային օգնություն տանող հայկական բեռնատարների համար։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏ ԷԻՆ ԵԿԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ, ԱՐՄԱՎԻՐԻՑ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՑ
Արտաշատ համայնքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Բարեկենդանի տոնը համայնքային տոնախմբությամբ նշելը: Այն այս տարի կազմակերպվել էր Բուրաստան բնակավայրում, որին ներկա գտնվեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և համայնքապետարանի աշխատակիցներ: Միջոցառման կազմակերպիչները «Կէան» կրթամշակութային կենտրոնը, Բուրաստանի մշակույթի տունը: Սպորտային կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյան և Արտաշատի համայնքապետարանն էին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Տավուշի մարզերի և համայնքի այլ բնակավայրերի ներկայացուցիչներ՝ տոնի ծիսական մասին ծանոթանալու և փորձն իրենց համայնքներ տանելու համար: «Կէան»-ի համահիմնադիր, միջոցառման ծիսավար Վանուհի Սիմոնյանը…
Կարդալ ավելինՔննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման գործընթացը: Նպատակ է դրվել գնահատել գործընթացի արդյունավետությունը, դրա շրջանակում պետական սեփականության՝ ներառյալ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակային ու ծախսային արդյունավետության,…
Կարդալ ավելինԱտեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին»…
Կարդալ ավելինԲարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ. ՄԹ դեսպան
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր…
Կարդալ ավելին