Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: «Նույնականացման քարտերի մասին»…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին
Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի…
Կարդալ ավելինՆախագծով կներդրվի շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու եւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է գործող օրենքով ամրագրված Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով: ՀՀ պաշտպանության…
Կարդալ ավելինԿառավարությունը 8 մարզերում 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի համար եւս 2,3 մլրդ դրամ հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ բացի այս որոշում եւս մեկ որոշում է այսօր կայացվել, որով 960 մլն դրամ է հատկացվում 5 մարզերի, իսկ այս նախագծով հատկացվում է 1,34 մլրդ դրամ 8 մարզի: «Առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն…
Կարդալ ավելինԱդրբեջանը սանձազերծեց ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառ. կմ. Միրզոյանի ելույթը
Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով: «Հարգելի գործընկերներ, Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն…
Կարդալ ավելինՀայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները…
Կարդալ ավելինԲորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին
ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:
Կարդալ ավելինԲեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան
Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։ Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները…
Կարդալ ավելինՋերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանից: Համայնքապետարանի կայքը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Կարդալ ավելինԱրտաշատ համայնքում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
Կարդալ ավելին