Միասնական տոմսային համակարգում «Թելսելը» միջնորդավճար չունի. Տիգրան Ավինյան

Քաղաքապետարանը զրո դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար. դրա համար մրցույթում հենց այդ տրամաբանությունն էր դրվել, որ քաղաքապետարանը ներդրման հմար գումար չի ծախսելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«հաղթող կազմակերպության շահը կայանում էր նրանում, որ ինքը 5 տարիների ընթացքում, որ այդ ներդրումներն իրականացնելու է, սպասարկումն ապահովում էր, 5 տարիների համար ունենում էր որոշակի հնարավորություն նոր մարդկանց գրանցելու իր համակարգ: Սա է տրամաբանությունը: Բայց 5 տարի հետո այդ ամբողջ համակարգն անցնում է Երեւանի քաղաքապետարանին»,- ասաց նա՝ հավելելով, որ «ԹելՍելը» որպես այդպիսին միջնորդավճար չունի:

Spread the love