Չորեքշաբթի օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ իջել է գրեթե մինչեւ 16,2` հասնելով դեկտեմբերից ամենաթույլ մակարդակին, քանի որ բանկիրները կասկածի տակ են դնում առանց արտարժույթի նոր աղբյուրների արժույթը կայունացնելու իշխանությունների կարողությունը, հաղորդում է Reuters-ը: Այս ամիս լիրան թուլացել է 8 տոկոսով, իսկ այս տարի՝ գրեթե 19 տոկոսով, չնայած թանկարժեք միջամտություններին, որոնց ընթացքում կենտրոնական բանկը դոլար է վաճառել՝ հարվածը մեղմելու համար: Արտարժույթը իջել է մինչեւ 16.1990 եւ ըստ Գրինվիչի ժամը 06:54-ին հաստատվել է 16.185-ի մակարդակում։ Տարեսկզբին լիրայի…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում
Հացահատիկ տանելու համար արեւմտյան երկրների նավերի մուտքը Սեւ ծով լրջորեն բարդացրել է իրավիճակը այս տարածաշրջանում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դա լրջորեն կսրի իրավիճակը սեւծովյան տարածաշրջանում»,- ասել է փոխնախարարը՝ մեկնաբանելով համապատասխան հարցը։ Այս կապակցությամբ Ռուդենկոն ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, այն փաստի վրա, որ պաշտոնական Լոնդոնը կառավարության մակարդակով նշել է, թե մտադիր չէ Սեւ ծով ռազմանավեր ուղարկել՝ Ուկրաինայից հացահատիկ տանելու համար։ Համապատասխան ծրագրերի մասին գրել է The…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, հուսով ենք»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում, համապատասխան հանձնարարականների հիման վրա, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը՝ Հայաստանի…
Կարդալ ավելինՍենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: հերքել է ԱՄՆ–ում գտնվելու ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը: Նա, մասնավորապես, գրել է. «Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»: Նշենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե ԱՄՆ–ում Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի և Ռիչի հետ հանդիպումից:
Կարդալ ավելինԴավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են հայ գերիների վերադարձման հարցը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր…
Կարդալ ավելինՔննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։
Կարդալ ավելինՄոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը
Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության…
Կարդալ ավելինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին, ինչն արձանագրված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում եզակի փորձագիտական ներուժ ունի։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, եւ ուրախ կլինենք հանձնաժողովի գործունեության շրջանակներում կիսվել մեր նյութերով եւ աշխատանքով հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ։ Խորհրդատվական օգնության ցուցաբերման ռուս փորձագետների թիմն արդեն ձեւավորված է»,- նշել…
Կարդալ ավելինԲացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ….
Կարդալ ավելինԻշխանությունները երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում. Սեյրան Օհանյան
Իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշման տակ երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել, խրախուսել եւ շարունակում են խրախուսել նահանջն ու պարտությունը։ «Մենք պետք է աշխատենք բնակչության այն հատվածի հետ, որը չի գիտակցում, թե ինչ ողբերգության են հասցրել այս իշխանությունները եւ ինչ տեմպերով են մեզ դեպի թուրք-ադրբեջանական պատրանքը տանում։ Մենք պետք է…
Կարդալ ավելին