ԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը

Միացյալ Նահանգները չի նախատեսում ճանաչել «Թալիբան» շարժումը որպես Աֆղանստանի օրինական իշխանություն։ Այս մասին ավանդական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները թալիբների վերաբերյալ։

«Մենք ի վիճակի չենք եւ ի վիճակի չենք լինի ճանաչել «Թալիբանը» որպես Աֆղանստանի պաշտոնական ղեկավարություն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի կողմից թալիբների հնարավոր ճանաչումը «մյուսներին վատ ազդանշան է տվել»։

«Թալիբները չեն կատարել ոչ մի պարտավորություն, որոնք խոստացան կատարել, երբ իշխանության եկան»,- ավելացրել է նա՝ քննադատելով շարժման գործողությունները Աֆղանստանի քաղաքացիների եւ երկրի տնտեսության նկատմամբ։

Մայիսի 27-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբանի» հնարավոր բացառման նախաձեռնությունը «արտացոլում է իրականության գիտակցումը»։

Spread the love