Իսրայելի իշխանություններն անջատել են կապը եւ ինտերնետը Ռաֆահում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում, Եգիպտոսի սահմանի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim իրանական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կապը եւ ինտերնետը Ռաֆահում անջատվել են իսրայելական բանակի հրետանային եւ ավիագնդակոծությունների ուժգնացման ֆոնին։
Ինչպես նշում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է կատարում Ռաֆահի հարավային եւ արեւմտյան շրջաններում, ռմբակոծում եւ գնդակոծում քաղաքի կենտրոնի բնակելի տները։ Ռաֆահի հարավում գտնվող փախստականների Իբնա եւ Շաբուրա ճամբարներում տեղակայված են իսրայելական տանկեր։