Նավթը շարունակում է թանկանալ

Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է Մերձավոր Արեւելքում լարվածության ուժգնացման ֆոնին։

Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,98 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով ապրիլի 30-ից հետո առավելագույն՝ 84,22 դոլարի։

WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,31 դոլարով (0,39 տոկոս)՝ մեկ բարելը 80,14 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 2,11 դոլարով (2,7 տոկոս)՝ մայիսի 17-ի առավելագույն՝ մեկ բարելը 79,83 դոլարի հասնելով։

Spread the love