Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը․ Փորձագետ
Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը։ Եթե նախկինում մենաշնորհները տարածվում էին մեծածախ առեւտրի վրա, ապա այսօր մենաշնորհ ունեցողները յուրացրել են նաեւ մանրածախ առեւտուրը՝ խտրական քաղաքականության միջոցով դուրս մղելով փոքր եւ միջին բիզնեսին։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Պաշտոնյաները կա՛մ անգործության են մատնված, կա՛մ սպասարկում են կոնկրետ խմբի շահերը։ Նոր կառավարությունը պետք է նոր քաղաքականություն վարի։ Չպետք է այնպես լինի, որ մոնոպոլիստներից նվերները նորմալ ընկալվեն, ինչպես դա տեղի է ունենում ներկայիս…
Կարդալ ավելինՓաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:
Կարդալ ավելինՀայաստանի զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ
Ի հեճուկս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունների՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը չի հասել նախաճգնաժամային ցուցանիշներին։Մասնավորապես,ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250798 զբոսաշրջիկ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,8 անգամ ավելի, իսկ 2020 թվականի՝ մինչ ճգնաժամային փուլի համեմատ զբոսաշրջիկների հոսքը նվազել է 18,5 տոկոսով։ Հարկ է նշել, որ լրատվական կայքերում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից մինչև մարտի վերջ ՌուսաստանիցՀայաստանէտեղափոխվելշուրջ 85հազար մարդ, այդ թվում՝ մոտ 50 հազարռուս, որոնք, ըստ էության, հաշվառվում…
Կարդալ ավելինSuperbet Chess Classic. Վաշիե-Լագրավ թայ-բրեյքում հաղթեց Արոնյանին եւ Սոյին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Superbet Chess Classic մրցաշարը։ Թայ-բրեյքում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանին եւ Ուեսլի Սոյին։ Արոնյանը պարտվեց նաեւ Սոյին եւ գրավեց երրորդ տեղը։ Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ուեսլի Սոն հիմնական փուլի 9 տուրից հետո վաստակել էին 5,5-ական միավոր։ Հաղթողանակի համար Վաշիե-Լագրավը ստացավ 77 հազար դոլար։ Արոնյանն ու Սոն՝ 67 հազարական։ Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն էր։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն…
Կարդալ ավելինԱյս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին. Լեւոն Զուրաբյան
Այս թշվառամիտ պատասխանը արժանացել է անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի ծաղրին, որը, օրինակ վերցնելով առաջին ներկայացված կետը, հարցրել է, թե ո՞ւ ր է այստեղ Հայաստանի առաջարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Հայաստանի առաջարկած 6 կետերին Ադրբեջանին:«6 ԿԵՏ ԱՌ ՈՉԻՆՉ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ, մայիսի 13֊ին, Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած…
Կարդալ ավելինՀայաստանը պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ ունի․ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ «Այսօր շատ գյուղերում մի պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին վաճառում են 11-13 հազար դրամով։ Սա այն դեպքում, երբ պետությունն արդեն սուբսիդավորել է գինը։ Նման պայմաններում արտադրության ինքնարժեքը բարձր կլինի։ Առանց այդ էլ 1 հեկտար հողի մշակումն արժե 350 000 դրամ (մոտ 760 դոլար-խմբ.)։ Գյուղատնտեսության ոլորտը, որն արդեն մի քանի տարի անկում է ապրում, մեռնող վիճակում…
Կարդալ ավելինԿորոնավիրուսի 4 արտասովոր ախտանշան, որոնց մասին քչերն են լսել 
Կորոնավիրուսի նոր տեսակների ի հայտ գալով էվոլյուցիայի են ենթարկվել նաեւ COVID-ի տեսակները: Սկբնապես ախտանշանները համարվում էին ջերմությունը, հազը, համ եւ հոտի կորուստը: Այժմ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշանների ինչպիսին են ցավը կոկորդում, քթի փակ լինելը, ինչպես նաեւ գլխացավը, գրում է Medical Xpress-ը: Կան նաեւ այլ՝ առավել անհասկանալի ախտանշաննր: Հազվադեպ չեն մաշկի վիճակի շուրջ գանգատները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսով: Մեծ Բրիտանիայում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ 2021 թվականին հայտնաբերվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄէ արտաքին գործերի նախարարի հետ
Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին: Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ…
Կարդալ ավելին«Լավ, նախագծելու տակ «փող քերելը» հասկացանք, բայց ի՞նչ գործ ունի ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնող անձը». Պիպոյանի հարցը՝ Ավինյանին
Օրերս հայտնի դարձավ , որ Երևանում մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարան կկառուցվի «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։Ավինյանի խոսքով` այս ծրագրերը էապես վերափոխելու…
Կարդալ ավելին