Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և մոտ ժամանակներս սպասվում է Հայաստանի պատասխանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական – Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Չնայած հրապարակային հայտարարություններին մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին, հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 15-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 14-19 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +13+16, Սեւանալ լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17, Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,…
Կարդալ ավելինՀին նմուշի անձնագրերի տրամադրումը պետք է երկարացնել. պաշտոնյա
Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրումն անհրաժեշտ է երկարացնել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է ներքին գործերի նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։ Դա կտեւի մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը։ Նրա խոսքով՝ 2017թ. լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը մոտեցել է ավարտին, այն զբաղվել է հայկական կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրմամբ եւ սպասարկմամբ։ Դրանից…
Կարդալ ավելինՆախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։ «Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և…
Կարդալ ավելինՓոխվում է համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու համակարգը
Հայաստանում անհրաժեշտ է փոխել համայնքներին ֆինանսական օգնություն հատկացնելու կարգը։ Այս մասին Ազգային ժողովում, «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Մասնավորապես, ինչպես նշել է փոխնախարարը, մարզերին կատարվող հատկացումներն անհրաժեշտ է ավելացնել։ «Շնորհիվ առաջարկվող փոփոխությունների՝ հանրապետության առանձին մարզեր կկարողանան ստանալ ավելի շատ միջոցներ հատկացումների ֆոնդից»,- հավաստիացրել է պաշտոնյան։ Բացի այդ, լրացուցիչ կհատկացվի 5 միլիոնական դրամ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրին։ Փոխնախարարը նաեւ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները բարձրացել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 403.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.30 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.48 դրամ (աճել է 1.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (աճել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 405.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-429 դրամով,…
Կարդալ ավելինԱդրբեջանը շարունակաբար ապացուցել է հայ-ադրբեջանական ցանկացած համակեցություն բացառելու ձգտումը․ հայտարարություն
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ։ Միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությանը ապակողմնորոշելու վտանգավոր պրակտիկան։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ադրբեջանը ներկայացնում է «համակեցության և վերադարձի հստակ և թափանցիկ ծրագիր», և մեղադրել է Հայաստանին այդ ծրագիրը մերժելու մեջ։ Այս դիտարկումը պարունակում է առնվազն մի քանի…
Կարդալ ավելինԱմփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում, բայց պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան
Նոյեմբերի15-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով քննությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը… 2 օր առաջ ստացել ենք Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է ևս 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն
Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է նրա ներկայացուցիչ Բալազ Ուջվարին։ «Ուկրաինայում հումանիտար իրավիճակը աղետալի է, ուստի Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել հումանիտար օգնության համար այս երկրին և 10 միլիոն եվրո՝ Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների կենսապայմանները բարելավելու համար», – ասել է նա։ «Այս միջոցները կօգտագործվեն մեր գործընկեր կազմակերպությունների կողմից բնակչությանը հիմնական կարիքները հոգալու համար, այդ թվում՝ դրամական նպաստները, բնակավայրերը և սնունդը»: Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ից Ուկրաինային հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմել է 843 մլն…
Կարդալ ավելին








