Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ Փոխառված նյութերը՝ անձնագրեր,…
Կարդալ ավելինՍփյուռք
Հաստատվել են բուհերի 2025-26 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը: Ըստ այդմ՝ 9322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական…
Կարդալ ավելինԻրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․ ✔️Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, ✔️Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից, ✔️երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
ԳԱԱ-ն progressarmenia.com-ին տեեկացնում է որ ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024- 2025թ․կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Համլետ Գևորգյանի, Յուրի Սարգսյանի, Լևոն Թավադյանի և Ալբերտ Ղուլյանի, թղթակից անդամներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Մխիթարյանի, Հայրապետ Գալստյանի հիշատակը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, դեսպաններին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին: 2024թ․ ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը…
Կարդալ ավելին1915. История одного перевода
1915-ый был в сознании всегда. Начиная с шестого класса, когда я в отсутствие родителей взяла в руки книгу в зеленом переплете – «Геноцид армян в Османской империи», начиная с огромной – во всю стену – карты СССР, на краю которой виднелся краешек озера Ван, начиная с «Дзори Миро» и «Наапета». Да и Арарат везде и всюду – перед глазами, Арарат всегда – вечное напоминание. Да, 1915-ый был в памяти и в сознании. Ключевое слово –…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։ ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։ Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», – նշել…
Կարդալ ավելինԱդրբեջանական «մշակութային հիշողության» փնտրտուք Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։ Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան,…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է…
Կարդալ ավելին







