Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:
Կարդալ ավելինՍփյուռք
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել է «Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ» վերտառությամբ ապատեղեկատվություն առ այն, որ օրերս մասնավոր հատվածից Երևանի կենդանաբանական այգի վայրի կենդանիների տեղափոխման համար անցկացվող քնեցման գործընթացն իբրև թե իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ և, ինչպես նշվում է հրապարակման մեջ, դրա արդյունքում մեկ առյուծ անկել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրի և առյուծների, քնեցման ու տեղափոխման գործընթացին Տեսչական մարմինը ոչ…
Կարդալ ավելինԿրթօջախի ղեկավարի ուղերձը շրջանավարտներին
Այսօր «Արարատի պետական քոլեջ» -ի պաշտոնական կայքից տեղեկացանք , որ հերթական ուսումնական տարվա ավարտի և գիտելիքի տարվան ընդառաջ իր սիրելի շրջանավարտներին կրթօջախի տնօրենը իր բարի խոսքն է ուղղել ասելով՝ « Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսումնառության այս կարևոր փուլի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում՝ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով, փորձով և մեծ նպատակներով։ Մաղթում ենք ձեզ վստահ քայլել դեպի ձեր երազանքները, լինել նպատակասլաց, ստեղծագործ և պատասխանատու մասնագետներ։ Թող ձեր ընտրած ուղին…
Կարդալ ավելինԲացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը
Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ Աճուրդի մանրամասները՝ Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10 Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է: Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում…
Կարդալ ավելինԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ Դիմել էլեկտրոնային եղանակով Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։…
Կարդալ ավելինԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց…
Կարդալ ավելինԸնդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. հայտարարություն
Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները։ «Ներքոստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և վերահաստատում, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։ Դա մարտահրավեր է ողջ հասարակությանը: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև բոլոր քաղբանտարկյալներին և այն քաղաքացիներին, որոնք քաղաքական դրդապատճառներով…
Կարդալ ավելինՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։ Ինչպես դիմել քոլեջ…
Կարդալ ավելինՀուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորումը․ Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար
Հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։ Նոր ընթացակարգով նախատեսվում է՝ – վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ կապված հարց: ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ…
Կարդալ ավելին








