Դոլարը շարունակում է աճել

Դոլարը  շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Որ Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞

Որ Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞

Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում…

Կարդալ ավելին

Լրագրողական դասընթացի և մրցույթի հրավեր.«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»ՀԿ

Լրագրողական դասընթացի և մրցույթի հրավեր.«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»ՀԿ

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց միգրացիայի լուսաբանման, տվյալների հավաքագրման, վիզուալիզացիայի, ԱԲ նորագույն գործիքների կիրառմամբ դրանց ներկայացման և խնդրի իրավական կողմերի լուսաբանման առանձնահատկությունների մասին։ Այն կանցկացվի նոյեմբերի 29-01 դեկտեմբերի Աղվերանում։ Դասընթացը կվարեն Տաթևիկ Բեժանյանը (միգրացիա), Սամվել Մարտիրոսյանը (տեղեկատվական տեխնոլոգիաներ և ԱԲ) և Վարդուհի Պետրոսյանը (լուսաբանման իրավական և էթիկական հարցեր)։ Երկօրյա աշխատարանի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու լրագրողական հրապարակումների մրցույթին և ստանալու մրցանակային երեք տեղերի համար նախատեսված դրամական պարգևներից մեկը (1-ին տեղի մրցանակ՝ 400.000…

Կարդալ ավելին

Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար

Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար: Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։        

Կարդալ ավելին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝…

Կարդալ ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը,…

Կարդալ ավելին

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային  երաժշտության  տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:   Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:   «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարզերի մեծ մասում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝– 0-3, Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+2, Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7, Արագածոտնի…

Կարդալ ավելին

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։   Մասնավորապես՝   –  արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,   – շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,   -բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,   – սննդամթերքի արտադրության գործընթացի հետ…

Կարդալ ավելին

Դիաբետը կարող է լինել ուղեղի սպիտակ նյութի կորստի պատճառ. JAMA

Դիաբետը կարող է լինել ուղեղի սպիտակ նյութի կորստի պատճառ. JAMA

ԱՄՆ Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ նկատվում է ուղեղի սպիտակ նյութի (նյարդային մանրաթել պարունակող հյուսվածք) արագացված կորուստ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network-ում։ 27 տարի տեւած հետազոտությանը մասնակցել է 185 մարդ։ Նրանց մեծ մասը սպիտակամորթ եվրոպացիներ էին՝ բարձրագույն կրթությամբ եւ հիվանդության ընտանեկան պամության մեջ դեմենցիայի առկայությամբ։ Կամավորները գիտնականների համար իրենց բժշկական տվյալների հասանելիություն են ապահովել  եւ ուղեղի բազմակի ՄՌՏ-սքանավորման անցկացման համաձայնություն են տվել։ Դիտարկումների ընթացքում 60 մասնակիցների մոտ…

Կարդալ ավելին
1 … 161 162 163 164 165 … 257