Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8): Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Այսպես՝ – սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, – խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից,…
Կարդալ ավելինՍփյուռք
Պուտինն աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չորեքշաբթի օրը տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։ «Եվ այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինՁկնաբուծարանների փակ շրջանառու ջրային համարկարգին անցնելը պարտադիր չէ
Կառավարությունը նախկինում պարտադրում էր , որ մինչև 2024 թ. գործող ձկնաբուծարանները, հանքերը պետք է անցնեն արտադրության փակ շրջանառու համակարգին: Խնդիրը նախկինում բացատրում էին , որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից՝ բնական նույն ռեսուրսով կարելի է մի քանի անգամ արժեք ստանալ: Կանաչ տնտեսության անցնելու այս սկզբունքով մինչև 2024 թվականը գործող ձկնաբուծարանները, հանքերը կանցնեն արտադրության փակ շրջանառու համակարգի: Ջրային նոր օրենսգրքով ջրօգտագործողները տարբերակվել են որպես կրկնակի և երկրորդային: Նախկինում Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնաբանում էր հետևյալ կերպ՝ Օրինակ ձկնաբուծարանը, ենթադրենք՝…
Կարդալ ավելինԵրևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ
Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 377.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.76 դրամ (նվազել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-430.5 դրամով, վաճառվում է 436.5–441 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.63 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։ Օդի ջերմաստիճանը շրջաններում. Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝…
Կարդալ ավելինՕնլայն վարկ AMIO Mobile-ում
Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք ցանկալի գնումները՝ ձևակերպելով արագ վարկ ընդամենը մի քանի րոպեում AMIO Mobile հավելվածի միջոցով: AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք տարեկան անվանական 15% -18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08% – 19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ Ժամկետ՝ 12-60 ամիս Արագ և հարմար գործընթաց Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, գումարը անմիջապես հասանելի է դառնում հաշվին: Օնլայն…
Կարդալ ավելինԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ « Ի մասնավորի՝ – հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված…
Կարդալ ավելինՄուտքը ազատ է սիրով հրավիրում են
Մուտքը ազատ է սիրով հրավիրում և սպասում եմ։ Հունիսի 7-ին մնացել են հաշված օրեր։ Դժվա՞ր է կողմնորոշվել․․․ Եթե ուզում ես զվարճանալ ու զարգացնել գիտակցված ընտրության հմտություններ, արի՛ «ԼՈՖԹ» ակումբ (Մոսկովյան փող․ 3ա շենք) ու մասնակցիր «Փոփոխությունների թատրոնի» նոր՝ «ՔՈ ՔՎԵՆ՝ ԲՈՒՄԵՐԱՆԳ» ինտերակտիվ ներկայացմանը։ Առաջիկա ցուցադրությունները՝ Մարտի 30-ին, ժամը՝ 19։00-ին Մարտի 31-ին, ժամը՝ 17։00-ին Ապրիլի 1-ին, ժամը՝ 19։00-ին Ապրիլի 3-ին, ժամը՝ 19։00-ին Ապրիլի 6-ին, ժամը՝ 19։00-ին Նախագիծն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության»…
Կարդալ ավելին«Թատրոն 8» Լիրիկական կատակերգություն՝ ըստ Ա. Չեխովի ստեղծագործությունների
Մեր «Սիրո մասին» ներկայացման մեջ՝ մենք փորձում ենք բացահայտել, թե իրականում ինչպիսին է սերը՝ առանց չափազանցությունների, առանց ողբերգական շեշտադրումների, այլ ջերմությամբ և իրական կյանքով։ Ներկայացումը հյուսված է Անտոն Չեխովի իրական նամակներից, որոնք ուղղված են իր կնոջը և նրա հայտնի «Առաջարկություն» կատակերգությունից։ Միասին նրանք ստեղծում են մի պատկեր, որում արտացոլվում է սիրո առօրյան, մի փոքր զվարճալի, երբեմն էլ՝ հուզիչ կողմը, որոնց հանդիպում ենք ամեն օր։ «Սիրո մասին» ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք…
Կարդալ ավելին








