ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել իրենց մտքերով: Ծրագրի մասնակիցները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան ու գրադարան:        

Կարդալ ավելին

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Այս մասին ռեպորտաժ է  պատրաստել առցանց հարթակներում գործող Արցախի հանրային հեռուստաընկերությունը:  Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:        

Կարդալ ավելին

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել…

Կարդալ ավելին

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Երևան, Հայաստան (30․08․2024թ․) – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը:   Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։   «Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի…

Կարդալ ավելին

Հայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա

Հայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա

Օգոստոսի 29-ի  ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ  հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում…

Կարդալ ավելին

Գյումրու «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

Գյումրու «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

  Այսօր՝ օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։ Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։ Լրատվություն պետ. գույքի կառավարման կոմիտե        

Կարդալ ավելին

20% cashback բոլոր գրախանութներում AMIO Mastercard թվային քարտով վճարելիս

20% cashback բոլոր գրախանութներում AMIO Mastercard թվային քարտով վճարելիս

Այս առաջարկը Ձեզ համար է, եթե դեռ չեք կատարել նախադպրոցական գնումները։ Կատարե´ք գնումներ AMIO Mastercard-ով ՀՀ բոլոր գրախանութներից, ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph, և ստացեք cashback-եր: Կատարելով գնումներ մինչև 20․09․2024թ. ներառյալ, կստանաք` 20% cashback` AMIO Мastercard թվային քարտով վճարելիս 10% cashback` ցանկացած AMIO Мastercard քարտով վճարելիս Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ: Առաջարկը գործում է նաև առցանց գնումներ կատարելիս: Մեկ գործարքի նվազագույն…

Կարդալ ավելին

Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը

Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա…

Կարդալ ավելին

Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 26-ի որոշմամբ դադարեցվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոհար Խաչատուրի Ֆիդանյանի լիազորությունները իր դիմումի համաձայն: Նրա լիազորությունները դադարեցված են համարվում օգոստոսի 26-ից:        

Կարդալ ավելին
1 182 183 184 185 186 238