Ամիօ բանկը ներկայացնում է կանաչ հնարավորությունների նորարարական լուծումներ՝ շահավետ ֆինանսական պայմաններով և տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորությամբ: Եթե ցանկանում եք ընդլայնել, զարգացնել և բարձրացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը, ապա Ամիօ Էներգո+ լիզինգը հենց Ձեզ համար է: Էներգո+ լիզինգը նախատեսված է սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող նոր հիմնական միջոցների ձեռքբերման և հին սարքավորումները նորով փոխարինելու համար: Ինչու՞ ընտրել Էներգո+ լիզինգը. Ֆինանսավորման լավագույն պայմաններ Ծրագրի ներքո ձեռք բերվող գույքերի լայն տեսականի Բիզնես ծախսերի կրճատման ճկուն հնարավորություն Կանաչ ներդրում բիզնեսի և բնության…
Կարդալ ավելինՍփյուռք
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով.ԿԲ
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %: Կենտրոնական բանկի տեղեկատվություն
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք աղմկահարույց փոփոխությունների
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Պատմության, մշակույթի և պատմական միջավայրի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (սահմանադրական օրենք), Ընտանեկան օրենսգրքում…
Կարդալ ավելինՀունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա միջազգային օր չէ. յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում օրը: Պատգամավորը հույս է հայտնել, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նոր հնարավորություններ եւ առիթ կստեղծի՝ նորովի վերագնահատելու հայրերին եւ նրանց դերը երեխաների ու ընտանիքի կայացման հարցում: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը…
Կարդալ ավելինՄոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել երեք չվերթ: Այս մասին տեղեկանում է Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից: Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության…
Կարդալ ավելինՍեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը
Սեպտեմբերի 14-15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, Արցախից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառմանը ժամը՝ 12։00-19:00-ն, տեղի կունենա ցուցահանդես և վաճառք, որի ընթացքում ոչ միայն կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի…
Կարդալ ավելինՆոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ
Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով: Կայքում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։
Կարդալ ավելինՊլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն
Հնդկաստանը աշխարհում առաջատարն է պլաստիկով աղտոտվածության մակարդակով՝ տարեկան արտանետելով մինչև 9,3 միլիոն տոննա պլաստիկ թափոն, որը գրեթե համարժեք է համաշխարհային արտանետումների 25%-ին: Այս մասին ասվում է Nature գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ «Բացարձակ թվով մենք պարզեցինք, որ պլաստիկից աղտոտվածության արտանետումներն ամենաբարձրն են Հարավային Ասիայում, Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում, որտեղ Հնդկաստանն արտանետում է ամենամեծ ծավալը (տարեկան 9,3 միլիոն տոննա), որը համարժեք է պլաստիկի համաշխարհային արտանետումների գրեթե մեկ հինգերորդին», հետազոտության հեղինակները։ Նրանց տվյալներով՝ երկրորդ տեղում Նիգերիան…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է. նա վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է նախաձեռնում
Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»,- նշել է դեսպանը։ ԵՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ուժեղ ազդանշան…
Կարդալ ավելին







