Հոկտեմբերի 5-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը գումարել էր նիստ, որի օրակարգում էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը՝ ձեւավորել երրորդ ուժ: Ներկա էին շարժման գործադիր մարմնի, խորհրդի անդամներ, համակիրներ, գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Շարժման համակարգող Հ. Բաբուխանյանը ներկայացրեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարությունը, այնուհետեւ ծավալվեց քննարկում: Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, շարժման Մշակութային հանձնաժողովի նախագահ, Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, Կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության փոխնախագահ Աշխեն Սումբուլյանը, Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության փոխնախագահ Գեղամ Գալստյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը, «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Սեմյոն Բաբայանը:
Ընդհանուր առմամբ՝ ներկաները դրական գնահատեցին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը, հատկապես կարեւորորելով այն, որ հայտարարության տեքստում հատուկ շեշտված է, որ ֆորումը եւս դեմ է լիբերալիզմին: Ներկաները որոշեցին քննարկման արդյունքներն ամփոփել հայտարարությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուրը՝ Iravunk.com