Պռոշյանի կոնյակի գործարանի «Այգեստան» մասնաճյուղը մթերողների խնդիրների մեղմելու նախապայմաններ է ստեղծել.(Տեսանյութ)

Ընթացիկ  տարի խաղողի բերքը նախորդ՝  2023 թվականի  համեմատ  զգալի նվազ է դա ունի իր պատճառները, սակայն դրան զուգահեռ խաղողի մթերումը  սկսվել է ոչ բոլոր մթերող գործարաններում: Այդ ֆոնին պետք է փաստենք , որ ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ  գործարանը՝«ԱՅԳԵՍՏԱՆ »մասնաճյուղը ինչպես բոլոր տարիներին  ժամանակին և ըստ պայմանագրի բոլոր  ֆերմերներից մթերում է, որ վազին խաղող  գյուղացին չթողնի: Ինչպես արդեն գիտենք  այս տարի խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր  էկոնոմիկայի նախարարը:

«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140–150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Ամենանվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք կարևորը կազմակերպում ենք այնպես , որ մեր գյուղացիները հանրավորինս  բարձր գին վճարենք կախված շաքարայնության տոկոսից և մթերման  ժամանակից հերթեր չգոյանան ինչպես նաև լրացուցիչ  ծախսերից նրանք խուսափեն: Դրանով պայմանավորված  մենք  օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որպեսզի մեր գյուղացիներըը  գործարանի մուտքից մինչև  նրանց բեռնաթափոխ մեքենաների հեռանալը պատշաճ կերպով մթերումը կատարեն ՝ թե՛ կշեռքը, թե՛ հոսքագիծը , թե՛ շաքարայնության ստուգումը  յուրաքանչյուրն իրականացվում է  շատ  անհատական և ուշադիր և այս ամենին զուգահեռ    ՊՌՈՇՅԱՆ  ԿՈՆՅԱԿԻ  գործարանի  վարած տնտեսական քաղաքականության  շնորհիվ մեր գյուղացիները շտապում են մշտապես գոհացնել և շարունակել մեր  համագործակցությունը»,- մեզ հետ զրույցում ասաց՝«Այգեստան»մասնաճյուղի տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։

Իսկ Շահումյան գյուղից այգեգործ-ֆերմեր  ՀԱՄԼԵՏԸ  այս տարի կրկին առատ բերք ունի եվ նորից  հանձնում է  վերոհիշյալ գործարանին և չի դժգոհում  բերքի քանակից եվ  դրանից սպասվող եկամտից:

Մանրամասները տեսանյութում՝

 

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love