ՍԱՏՄ – ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՍԱՏՄ – ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին: Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության, կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման, անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ), կենդանիների, կենդանիների և մարդկանց…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ

ՆԳ նախարարի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ

Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես…

Կարդալ ավելին

Ընդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է

Ընդամենը 4300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3000-ն արդեն ստացել է

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձ, որոնցից քաղաքացիություն տրվել է շուրջ 3000-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Մենք ամսի 30-ի դրությամբ ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել՝ անչափահասները…

Կարդալ ավելին

Ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տարբերակները

Ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տարբերակները

Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։ Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։        

Կարդալ ավելին

Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է

Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է

Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է:Հիշեցնենք, որ  Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի…

Կարդալ ավելին

Գազավորված ջուրն օգտակարությամբ չի զիջում չգազավորված ջրին. The Conversation

Գազավորված ջուրն օգտակարությամբ չի զիջում չգազավորված ջրին. The Conversation

Գազավորված եւ չգազավորված ջրերը միատեսակ օգտակար են օրգանիզմի հիդրացիայի համար։ Սակայն առաջինը որոշ դեպքերում կարող է վատացնել միզահեռացման եւ մարսողական համակարգի աշխատանքը։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել են Բոնդի համալսարանի (Ավստրալիա) բժշկական ֆակուլտետի աշխատակիցները եւ հետազոտողները։ Գիտնականները նշել են, որ երբ բանը հասնում է ջրային հավասարակշռության պահպանմանը,  չգազավորված եւ գազավորված ջրերը միատեսակ օգտակար են։ Բացի այդ, ապացույցներ չկան, որ գազավորված ջուրը վնասում է ոսկորները կամ ատամները։ Բարձր թթվայնության պատճառով գազավորված ջուրը իսկապես կարող է…

Կարդալ ավելին

«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը

«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը

«Երիտասարդական խորհրդարանը» հրավիրել է իր անդրանիկ նիստը: ՀՀ ԱԺ-ի փոխանցմամբ  նիստի օրակարգում էին 3 օրենսդրական նախաձեռնություններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Լաուրա Թորոսյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը: ««Լեզվի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իրենից ենթադրում է հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված ծրագիր՝ սփյուռքում հայագիտության պահպանությանը, քննարկման է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն էժանացել են

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 387.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.09 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Հայաստանի պետական ​​պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակում հասել է 12,1 մլրդ դոլարի

Հայաստանի պետական ​​պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակում հասել է 12,1 մլրդ դոլարի

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական ​​պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2. Այսինքն, ըստ նրա, խոսքը 4 տրլն. 718 մլրդ դրամի մասին է։ «Մեր ցուցանիշները կառավարելի են։ Հատկանշական է, որ մարման միջին ժամկետը տարեսկզբի համեմատ փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 7,1 տարվա։ Եվ սա…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դոհայում անդրադարձել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դոհայում անդրադարձել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ: Կողմերը նաև տեղեկատվություն են փոխանակել Հարավային…

Կարդալ ավելին
1 191 192 193 194 195 249