Ադրբեջանի արտգործնախարարը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհ է և պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ։

«Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, ընդգծվեց, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, մասնավորապես. Հայաստանի Սահմանադրության մեջ», – ասել է ադրբեջանցի նախարարը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Spread the love