«Մեկ տարի առաջ այս օրը ու այս ժամին պարզ դարձավ՝ Երևանցին մերժում է ՔՊ կուսակցությանը». ավագանի

Մայրաքաղաքի  ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի  անդամ Գևորգ Ստեփանյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է արել հետևյալ բովանդակությամբ, – «Մեկ տարի առաջ այս օրը ու այս ժամին պարզ դարձավ՝ Երևանցին մերժում է ՔՊ կուսակցությանը։
Երևանում ընտրության իրավունք ունեցողներից, քպ-ին ձայն տվեց ընդամենը 9%ը:
Անցավ ուղիղ մեկ տարի ու քաղաքը հայտնվել է աննախանձելի վիճակում տարբեր ոլորտներում։
Հիմա՝ սույն թվականի սեպտեմբերի 10ին ՔՊ ավագանու առաջին համարը, կոալիցիոն «քաղաքապետը» հայտարարեց, առաջարկեք մեխանիզմ, որով գնանք արտահերթ ընտրությունների։
Մեխանիզմն ու օրենքով սահնանված կարգը առաջարկվել ու գրավոր հանձնվել է։
Սպասում ենք օրակարգի հաստատմանը։
Էս մի բանը՝ արե՛ք
Ասե՛լ եք, արե՛ք» …
Հ.Գ. Հիշեցնենք՝  ավագանի Ստեփանայնը վերջերս Ավինյանի հրաժարականի պահանջը հիշեցնող փաստաթուղթ էր պաշտոնապես հանձնել քաղաքապետարան և իր նամակի բովանդակությանը  տեղեկացնելու նպատակով տեսաուղերձ էր հրապարակել և խոստացել , որ ընթացիկ նորություններին կիրազեկի հաջորդիվ:
Возможно, это изображение текст
Spread the love