Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Լիբանանում փեյջերների պայթյունների միջադեպին

Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Լիբանանում փեյջերների պայթյուններին, ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները և զգուշացնում է Մերձավոր Արևելքում հետագա սրացումներից։ Այս մասին Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն [նախապես] չգիտեր և ներգրավված չէր այս միջադեպերին։ Մենք դեռ տեղեկություններ և փաստեր ենք հավաքում [տեղի ունեցածի մասին]»,- ասել է նա։ «Բոլոր կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք կսրեն հակամարտությունը»: – հավելել է Բլինքենը՝ մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում։

Spread the love