Սույն թվականի մայիսի 17-21-ը Բալթյան մայրաքաղաքներ՝ Ռիգայում և Վիլնիուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված Համերգ-դասախոսություններ։ «Muzikos Magijos» կազմակերպության հրավերով և «Զվարթնոց Վերածննդի»հիմնադրամի աջակցությամբ, դասախոսությունները վարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ՝ Լուսինե Սահակյանը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ՝ 2024 թվականի մայիսի 19-ին, Ռիգայի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի առաջին դասախոսությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը…
Կարդալ ավելինՍփյուռք
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։ Հրապարակված նամակում ասված է. «Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին: Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու…
Կարդալ ավելինԻրականացվում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։ Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կկայանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային…
Կարդալ ավելին«Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ոչ մի ուժ չի կարող իրենից խլել իր ազատ ապրելու և արարելու արդարացի իրավունքը».Կառլեն Մկրտչյան
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 106-ամյակը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս: Առաջին Հանրապետությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային միասնության և պետականության վերականգնման գործընթացում: Հայ ազգի զարթոնքի ու հավատի խորհուրդն իր մեջ կրելով՝ այն դարձավ հայրենասիրության, ապրելու, արարելու և միաբանվելու մի նոր խթան՝ նոր ու շրջադարձային էջ բացելով հայ…
Կարդալ ավելին«Պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է».Շարժման անդամ
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Խաչիկ Մնացականյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։ « Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական 106 -ամյակը՝ Հանրապետության տոնը, որը հերթական անգամ ապացուցում է, որ պետականության վերականգնումը, անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելը միասնական քաղաքական կամք է, այն մնայուն և գերագույն արժեք է:Մենք անցել ենք և շարունակ անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ աշխարհասփյուռ…
Կարդալ ավելինԱռաջին անգամ Երևանում. ելույթ կունենա Դանիլա Կոզլովսկի
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Անունը պատահական չի ընտրվել, այն յուրօրինակ ուղերձ է պարունակում հանդիսատեսի համար. Մի կողմից դա վերաբերում է հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի անվանը, ով Կոզլովսկու կուռքն է, և ում երգերը շոուի գլխավոր կետը կլինեն։ Մյուս կողմից, դա մատնանշում է հենց «անկեղծ» բառը, որը թարգմանության մեջ հնչում է որպես « անկեղծ»։ Իսկապես, դա կլինի բացահայտումների երեկո: Երաժշտական մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության և Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի…
Կարդալ ավելինՀաստատվել է 2024-ի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը. 11 հունիսի` քիմիա, ռուսերեն, 14 հունիսի` օտար լեզուներ, 18 հունիսի` մաթեմատիկա, 21 հունիսի` հայոց լեզու և հայ գրականություն, 25 հունիսի` կենսաբանություն, աշխարհագրություն 28 հունիսի` հայոց պատմություն, ֆիզիկա:
Կարդալ ավելինՇառլ Ազնավուր 100
Այսօր մեծանուն հայորդին կդառնար 100 տարեկան: Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակի առթիվ որոշեցինք հիշել հինգ զվարճալի պատմություն նրա կյանքից, որոնք շատ բան են խոսում նրա բնավորության ու կարիերայի մասին։ Քթի վիրահատությունից հետո Ազնավուրի կարիերան վերելք ապրեց 1950-ականներին Շառլ Ազնավուրը ռինոպլաստիկա է արել։ Մեծն Էդիթ Պիաֆն էր համոզել նրան քթի վիրահատության դիմել։ Նա (Պիաֆը) նույնիսկ վճարել է ԱՄՆ-ում նրա վիրահատության համար։ Ջոնի Հոլիդեյն Ազնավուրի հետ ապրել է 2 տարի 1960-ականների սկզբին երիտասարդ Ջոնի Հոլիդեյը երկու տարի ապրեց…
Կարդալ ավելինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
Progressarmenia.com/ Զրույց թերթը տեղեկությամբ ՝ 2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է անցկացրել
Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի կազմակերպման, Շիրակի և Արմավիրի մարզերում Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր։
Կարդալ ավելին









