Ինչպես տեղեկացնում է հանրապետության առաջատար կլինիկաներից՝ Աստղիկ բկ-ն արձանագրել է մի շարք ձեռքբերում այս անգամ արտասահմանյան գործընկերության շրջանակներում Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ երկարամյա գործակցության փորձի շարունակական ընթացքով: Մայիսի 2-4ը մասնագիտական այցով Հայաստան կժամանի ներկայում Diakonissen-Stiftungs-Krankenhaus Speyer-ի տնօրեն Ֆլորիան Շուտցը: Պրոֆեսորը կանցկացնի արգանդի մարմնի և վզիկի, ձվարանների չարորակ և բարորակ գոյացությունների ախտորոշում և բուժում: Պրոֆեսոր Շուտցի մեկնելուց հետո, նրա կողմից վիրահատված ու բուժում ստացած պացիենտները կշարունակեն իրենց բուժումը և ապաքինումը Աստղիկ բկ-ի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքում: Ի դեպ…
Կարդալ ավելինՍփյուռք
Եչգիչ, երգահան Վահագ Ռաշը հետևորդներին է հանձնել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը
Եչգիչ, երգահան Վահագ Ռաշը հետևորդներին է հանձնել ”Լուսամփոփի պես աղջիկ” երգի նոր տարբերակը։ Գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։ Որպես մեկնաբանություն երգիչը ասաց, որ ոչինչ պետք չէ ասել երգը մեկնաբանելու համար, այն ուղղակի պետք է լսել ու հասկանալ թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով։
Կարդալ ավելինԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇՈՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ամռան սկիզբը Երևանում կնշանավորվի երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, կատարող, նկարիչ, դերասան և պրոդյուսեր Յուրի Շևչուկի ղեկավարած հանրահայտ «ԴԴՏ» ռոք խմբի երկար սպասված համերգով՝ Մարզահամերգային համալիրում: Սա, տարիներ անց, լեգենդար խմբի երկրորդ հյուրախաղերն են Հայաստանում։ Առաջին համերգը 2013-ին էր, երբ Հայաստան ժամանեց ԱՊՀ մշակութային գործիչների մեծ խումբ՝ «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության շրջանակներում։ Նրանք ներկայացրին իրենց «Սոլնիկ» ծրագիրը՝ վառ, աշխույժ, զգացմունքային, որտեղ հնչում էր տարբեր ժանրերի երաժշտություն՝ ռոք, ջազ, հին ու նոր հեղինակային երգեր տարբեր…
Կարդալ ավելինՓաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը…
Կարդալ ավելինՔաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակվել է նաև Արարատի կամրջի հատվածում: Այս մասին հայտնում է Ազգային ճակատի տելեգրամյան ալիքը: Բացի այդ, այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։ Փողոցներ են փակվել նաեւ Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Խորենացի–Զաքյան հատվածը, Խորենացի փողոցը։
Կարդալ ավելինՀռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող պատերազմների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում խաղաղության կոչ է արել: Մասնավորապես, նա հիշել է ուկրաինացի երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մոռացել են ժպտալը, հայտնում է CBS News-ը։ Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»։ «Խնդրում եմ։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներ, դադարեցրեք պատերազմը։ Սպասեք բանակցությունների։ Սպասեք խաղաղության»,- ասել է Հռոմի պապը։ Հարցին, թե կարող է օգնել խաղաղության բանակցություններին, նա պատասխանել է. «Ես կարող եմ աղոթել: Ես…
Կարդալ ավելինԱպրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։Վավերագրական ֆիլմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում կյանքի մասին է․ այն պատմում է արցախցի փախստականների պատմությունները, ովքեր ներկայումս ապրում են Սյունիքում, նրանց, ում արմատախիլ են արել Արցախից՝ իրենց պատմական հողերից։ «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի պատերազմից մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Այն նկարագրում է հայ քաջ կանանց պատմությունը՝ միահյուսված Հայաստանի պատմությանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի…
Կարդալ ավելինԻշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին
Դեռեւս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին: Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը: Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»: Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. Մի քանի պատճառներ կան. Կան,…
Կարդալ ավելինԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել՝ մինչև 2027 թվականը նախատեսված 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակներում: «Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը՝ Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Կարդալ ավելինՄատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝…
Կարդալ ավելին








