Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր…

Կարդալ ավելին

25 տարի բեմում. ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

25 տարի բեմում. ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

Դեկտեմբերի 12-ին Ժամը 19։00 25 տարի բեմում Նունե Բադալյան Սիրով սպասում ենք… Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց | թատրոնի տոմսարկղից www.opera.am +374/33/533391        

Կարդալ ավելին

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։ Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։ Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ…

Կարդալ ավելին

Դեկտեմբերի 8-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է

Դեկտեմբերի 8-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ՝  ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է, որից 371-ը երեխաներ են, 150-ը՝ մեծահասակ, 4 քաղաքացի հոսպիտալացված է, 344 քաղաքացի դուրս է գրվել:        

Կարդալ ավելին

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Դեկտեմբերի 23-ին ժամը 19։00 Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությանբ։        

Կարդալ ավելին

Սպասվում են տեղումներ և մառախուղ. Եղանակը Հայաստանում

Սպասվում են տեղումներ և մառախուղ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում դեկտմեբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: NEWS.am -ի փոխանցմամբ՝ «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր

ՄԻՊ-ը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում քաղաքական գործիչների ատելության խոսքի հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում  ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է:…

Կարդալ ավելին

Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի.գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել. ԿԳՄՍ նախարար

Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի.գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Կիրանցի նոր կառուցվող դպրոց եւ այս մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։ – Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, – ասում են մեզ։ Կիրանցը Տավուշի մարզում է։ Երրորդ տարին է՝ նոր չափորոշիչն են փորձարկում։ Այս տարի…

Կարդալ ավելին

Հայաստանի ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետական ​​բյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված

Հայաստանի ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետական ​​բյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված

Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին: Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։ Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723…

Կարդալ ավելին

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը

35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե…

Կարդալ ավելին
1 225 226 227 228 229 237